Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ

Խրամորթ - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Խրամորթ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը հաղորդվել է միջադեպի մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
«Մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Երասխում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է ընթանում
Լրահոս
0