https://armeniasputnik.am/20220307/mariupvolum-ukrainaci-uzhajinnery-kendani-vahan-en-ogtagvortsel-kan-zvoher-rd-pn-39472233.html
Մարիուպոլում ուկրաինացի ուժայինները «կենդանի վահան» են օգտագործել, կան զոհեր․ ՌԴ ՊՆ
Մարիուպոլում ուկրաինացի ուժայինները «կենդանի վահան» են օգտագործել, կան զոհեր․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին: 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T14:31+0400
2022-03-07T14:31+0400
2022-03-07T15:04+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/19/39096687_0:0:1620:912_1920x0_80_0_0_4f94b33b0e6a157b5fb02326368be5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինացի ուժայինները երեկ Մարիուպոլում սպանել են չորս խաղաղ բնակչի, ևս հինգին՝ վիրավորել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Հանդիպելով Ազգային միլիցիայի մարտիկներին` ուկրաինացի ուժայինները կրակ են բացել խաղաղ բնակիչների մեջքի հետևից։ Կրակոցներ հետևանքով մարդիկ են մահացել ու վիրավորվել։Ռուս գեներալի խոսքով՝ ԴԺՀ-ի մարտիկների հաջողվել է Վինոգրադնոյե շրջանով Մարիուպոլից դուրս բերել ազատագրված խաղաղ բնակիչներին և տեղափոխել վերահսկվող տարածք։«Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»,-նշեց նա։Կոնաշենկովը հայտնեց, որ մեկ օրվա ընթացքում ԼԺՀ զորքերի խմբավորումը ևս վեց կիլոմետր առաջ է շարժվել և վերահսկողության տակ վերցրել յոթ բնակավայր՝ Սմոլյանինովո, Վոյեվոդովկա, Կրեմեննայա, Կուդրյաշովկա, Բորովենկի, Պուրդովկա, Զամուլովկա:ԴԺՀ զորքերն իրենց հերթին վերահսկողություն են հաստատել Ազով, Նովոտատարովկա, Միրնոյե բնակավայրերի նկատմամբ:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի 2396 ռազմական օբյեկտ, այդ թվում` Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 82 կետ և կապի հանգույց, ՀՕՊ-ի 119 զենիթային հրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա», ինչպես նաև 76 ռադիոլոկացիոն կայան։Ոչնչացվել է նաև 827 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 84 ռեակտիվ համակարգ, 304 դաշտային հրետանու զենք և ականանետ, ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի 603 միավոր, ինչպես նաև 78 անօդաչու թռչող սարք:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռազմատիեզերական ուժերն ու ՀՕՊ-ը խոցել են Ուկրաինայի 14 օդանավ, ուղղաթիռ և դրոն, այդ թվում՝ հարվածային «Բայրաքթար»:«Երեկ երեկոյան Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու ՀՕՊ զորքերը խոցել են Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի ևս երեք Սու-27 Պոլտավայի շրջանում, մեկ Սու-25՝ Գոստոմելի շրջանում, երկու Մի-24 ուղղաթիռ՝ Մակարովի շրջանում, և ութ անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ «Բայրաքթար ՏԲ-2»,-հայտնել է ռուս գեներալը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Այսօր նախատեսված է բանակցությունների երրորդ փուլը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/19/39096687_93:0:1533:1080_1920x0_80_0_0_e066769c64ae6a718bf901fe3897aee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
Մարիուպոլում ուկրաինացի ուժայինները «կենդանի վահան» են օգտագործել, կան զոհեր․ ՌԴ ՊՆ
14:31 07.03.2022 (Թարմացված է: 15:04 07.03.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինացի ուժայինները երեկ Մարիուպոլում սպանել են չորս խաղաղ բնակչի, ևս հինգին՝ վիրավորել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ` Մոսկվայի ժամանակով 17։00-ի սահմանում, Դոնեցկի Հանրապետության զինծառայողները Մարիուպոլի Հաղթանակի պողոտայում բախվել են ուկրաինացի զինված ազգայնականների ստորաբաժանման հետ։ Գրոհայիններն իրենց առջևից տարել են ավելի քան 150 խաղաղ բնակչի՝ որպես «կենդանի վահան» պաշտպանվելով նրանցով» ,-ասել է Կոնաշենկովը:
Հանդիպելով Ազգային միլիցիայի մարտիկներին` ուկրաինացի ուժայինները կրակ են բացել խաղաղ բնակիչների մեջքի հետևից։ Կրակոցներ հետևանքով մարդիկ են մահացել ու վիրավորվել։
Ռուս գեներալի խոսքով՝ ԴԺՀ-ի մարտիկների հաջողվել է Վինոգրադնոյե շրջանով Մարիուպոլից դուրս բերել ազատագրված խաղաղ բնակիչներին և տեղափոխել վերահսկվող տարածք։
«Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»,-նշեց նա։
Կոնաշենկովը հայտնեց, որ մեկ օրվա ընթացքում ԼԺՀ զորքերի խմբավորումը ևս վեց կիլոմետր առաջ է շարժվել և վերահսկողության տակ վերցրել յոթ բնակավայր՝ Սմոլյանինովո, Վոյեվոդովկա, Կրեմեննայա, Կուդրյաշովկա, Բորովենկի, Պուրդովկա, Զամուլովկա:
ԴԺՀ զորքերն իրենց հերթին վերահսկողություն են հաստատել Ազով, Նովոտատարովկա, Միրնոյե բնակավայրերի նկատմամբ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի 2396 ռազմական օբյեկտ, այդ թվում` Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 82 կետ և կապի հանգույց, ՀՕՊ-ի 119 զենիթային հրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա», ինչպես նաև 76 ռադիոլոկացիոն կայան։
Ոչնչացվել է նաև 827 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 84 ռեակտիվ համակարգ, 304 դաշտային հրետանու զենք և ականանետ, ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի 603 միավոր, ինչպես նաև 78 անօդաչու թռչող սարք:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռազմատիեզերական ուժերն ու ՀՕՊ-ը խոցել են Ուկրաինայի 14 օդանավ, ուղղաթիռ և դրոն, այդ թվում՝ հարվածային «Բայրաքթար»:
«Երեկ երեկոյան Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու ՀՕՊ զորքերը խոցել են Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի ևս երեք Սու-27 Պոլտավայի շրջանում, մեկ Սու-25՝ Գոստոմելի շրջանում, երկու Մի-24 ուղղաթիռ՝ Մակարովի շրջանում, և ութ անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ «Բայրաքթար ՏԲ-2»,-հայտնել է ռուս գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Այսօր նախատեսված է բանակցությունների երրորդ փուլը։