ԱՄՆ–ում բենզինի գինը պատմական առավելագույնին է հասել. ավտոմոբիլային ասոցիացիա

© Pixabay / Pixabay / bere_moonlight0Բենզինի լիցքավորում
Բենզինի լիցքավորում - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2022
Բենզինի լիցքավորում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ֆոնին ԱՄՆ–ում աճում է բենզինի գինը։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԱՄՆ–ում բենզինի մանրածախ գինն այսօր հասել է իր պատմական առավելագույն արժեքին` մեկ գալոնի դիմաց գերազանցելով 4,17 դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիային։
Ասոցիացիայի կայքում ասվում է, որ երկրում սովորական ոչ էթիլացված բենզինի միջին գինն այսօր հասել է մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 4,173 դոլարի, ինչը դիտարկումների ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։
Ակնկալվում է, որ Ամերիկայի վարչակազմն այսօր կհայտարարի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։
Լրահոս
0