https://armeniasputnik.am/20220308/erevanum-krakel-en-malkhas-jaz-akumbi-ev-smvoqing-restvorani-sepakanatirvoj-vra-39507694.html
Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա
Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա
Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T12:43+0400
2022-03-08T12:43+0400
2022-03-08T12:49+0400
կրակոց
երևան
վիրավոր
հիվանդանոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2177/37/21773765_0:84:1601:984_1920x0_80_0_0_a99b999be53e10f09ae6f9b006d9f493.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 50-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։Նշվում է, որ մարտի 7–ին, ժամը 02։10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Վենդետա Երևանում. փորձել են սպանել քրեական հեղինակությանըՈստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։Կայքի տեղեկություններով` վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2177/37/21773765_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b4e786952adc0b5e19425ebe2dd48c92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կրակոց, երևան, վիրավոր, հիվանդանոց
կրակոց, երևան, վիրավոր, հիվանդանոց
Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա
12:43 08.03.2022 (Թարմացված է: 12:49 08.03.2022) Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 50-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր է։ Այս մասին գրում է
shamshyan.com–ը։
Նշվում է, որ մարտի 7–ին, ժամը 02։10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Կայքի տեղեկություններով` վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է։