00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում արգելվել է զինակոչի տարիքում գտնվող հայերին լքել երկիրը. Համլետ Հովհաննիսյան

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՈւկրաինա
Ուկրաինա - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2022
Ուկրաինա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը նշել է, որ հայ համայնքից հիմա էլ կան որոշ ընտանիքներ, որոնք դեռևս միջոց չեն գտել քաղաքը լքելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ուկրաինայից այս պահին մարդկանց, այդ թվում՝ հայերի տարհանման համար տարբեր ճանապարհներ կան, որից մեկը գնացքն է, որն աշխատում է ամեն օր՝ սպասարկելով օրական մի քանի ուղղություն։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ խոսելով Ուկրաինայում գտնվող հայազգի բնակիչների տարհանման խնդիրների մասին։
Հովհաննիսյանի խոսքով` ճիշտ է, ճանապարհը շատ դժվար է, երկար և ոչ հարմարավետ, բայց, ամեն դեպքում, շատ հայ ընտանիքներ գնացքով մեկնել են Լվով, շատերը մնացել են երկրի արևմտյան շրջաններում, ոմանք էլ այնտեղից մեկնել են եվրոպական երկրներ կամ պատրաստվում են վերադառնալ հայրենիք։ Նրա փոխանցմամբ՝ հեռանալու համար կա նաև մեքենայի ճանապարհ։
Կիևն ասել է` ինչ պայմանների դեպքում կքննարկի ՆԱՏՕ–ին անդամակցելուց հրաժարվելու հարցը
Խոսելով Խարկովում այս պահի դրությամբ մնացած հայ ընտանիքների մասին՝ Հովհաննիսյանը նկատում է՝ հայ համայնքից շատերն են փորձում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, հենց հիմա էլ կան որոշ ընտանիքներ, որոնք դեռևս միջոց չեն գտել քաղաքը լքելու համար։
Նա փաստում է նաև, որ զինակոչման տարիքում գտնվող` այդ թվում ազգությամբ հայ տղաներին արգելվել է լքել երկիրը։
«Անկախ ազգությունից, բոլոր այն տղաները, որոնք համարվում են Ուկրաինայի քաղաքացի, նրանց էվակուացումն օրինական կարգով արգելվում է։ Սա օրենք է, որի առաջ հավասար են Ուկրաինայի հանրապետության քաղաքացի հանդիսացող արական սեռի ներկայացուցիչները՝ անկախ ազգությունից։ Համայնքը նույնպես այս պարագայում չի կարող որևէ դեր խաղալ, օրենքը խախտել չի թույլատրվում ոչ մի տեղ, ոչ մի պարագայում»,- ասել է նա։
Վերջինս չունի հստակ տեղեկատվություն, թե այս պահի դրությամբ քանի հայ է հեռացել Ուկրաինայից, նրանցից քանիսն են վերադարձել Հայաստան։ Չկա նաև ստույգ տեղեկատվություն այն մասին, թե ռազմական գործողությունների արդյունքում հայազգի քանի՞ վիրավոր և զոհված անձ կա։ «Խարկովում ռազմական գործողությունների արդյունքում, մարտի 1-ի դրությամբ, հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել։ Նրանք վիրահատության են ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել և հիմա արդեն, ապաքինման փուլում են։ Մեր ունեցած տեղեկություններով Խարկովում հայազգի զոհեր չկան»,–ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Լրահոս
0