Ադրբեջանցիները կրկին կրակել են Խրամորթ գյուղի վրա. խաղաղապահները տեղյակ են

Խրամորթ - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկայում օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ արկ արձակելով գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայում օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ` կիրառել է ականանետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:
Լրահոս
0