00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը հուսով է՝ Լավրով – Կուլեբա հանդիպումից հետո շարունակական հրադադար կլինի

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Ռեջեփ Թայիփ Էրդողան
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հանդիպելու են Անթալիայում։ Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայից նախ հրաժարվել են մասնակցել հանդիպմանը, հետո Թուրքիան համոզել է։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիան դեմ է և՛ Ուկրաինայի ժողովրդի դեմ կատարվողին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, պետք է հրադադար հաստատվի։ Ըստ թուրքական Habertürk -ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած կուսակցության խորհրդի նիստում։
Նա հույս է հայտնել, որ վաղը՝ մարտի 10-ին, Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպումից հետո շարունակական հրադադար կհաստատվի։
Ըստ Էրդողանի՝ Անթալիայում հանդիպման առաջարկը նախ երկու կողմն էլ ընդունել են, հետո Ուկրաինան հրաժարվել է, Թուրքիայից ստիպված են եղել համոզել Ուկրաինային։ Էրդողանը նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին հրավիրել է Թուրքիա, առաջարկել Անկարայում կամ Ստամբուլում գագաթաժողով անցկացնել այս հարցով:
Իր ելույթում Էրդողանը կրկին բողոքել է Արևմուտքի վերաբերմունքից ու նշել՝ թեև կատարվող այս դրամային, Արևմուտքը որևէ բան չի անում, միայն խորհուրդներ է տալիս, ոչ մի հումանիտար օգնություն չի ցուցաբերում։ Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակից է, բայց ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ որևէ որոշման կողմ չի քվեարկելու։

«Նրանք, ովքեր ամբողջ աշխարհը ոտքի են կանգնեցնում, երբ խնդիրն իրենց շահերին է վերաբերում, 11 տարի է` հեռվից հետևում են մեր տարածաշրջանի ջարդերին։ Մենք դեմ ենք ինչպես ուկրաինացի ժողովրդի դեմ կատարվողին, այնպես էլ ռուս արվեստագետների ու մարզիկների դեմ այս «վհուկների որսին»։ Պուտինի ընկերը լինելու համար Գերմանիայում աշխատանքից ազատում են ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորին, արգելում են Դոստաևսկու ստեղծագործությունները։ Այդպիսի հիմարություն լինո՞ւմ է»,-հայտարարել է Էրդողանը։

Նա հավելել է՝ պատերազմում հաղթող չի լինում, այս հարցը պետք է լուծվի Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական ճանապարհով։
Բացի այդ, Էրդողանը հայտնել է նաև մարտի 6-ին Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Ըստ նրա՝ երկու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել թույլ տալ Ազովի ծովով 30 թուրքական նավերի անցումը, որոնք բեռնված են արևածաղկի ձեթով կամ այլ ներկրվող մթերքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովն ու Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները նախատեսված են միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Լրահոս
0