«Փարվանա» ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

© Photo : official site of the Investigative Committee of RAСледователи на месте убийства
Следователи на месте убийства - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երևանի «Փարվանա» ռեստորանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Դանակահարություն Գյումրիում. սպանվածը 35 տարեկան է
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Դանակահարությունը կատարել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ն, որը ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին` իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վրեժ Դ.-ն բաց է թողնվել, Կարեն Ս.-ին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Լրահոս
0