https://armeniasputnik.am/20220309/tskhely-vnasakar-e-tntesutjany--yst-tvorvosjani-tarekan-kvorcnum-enq-hna-i-42-tvokvosy-39538776.html
Ծխելը վնասակար է տնտեսությանը. ըստ Թորոսյանի` տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4.2 տոկոսը
Ծխելը վնասակար է տնտեսությանը. ըստ Թորոսյանի` տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4.2 տոկոսը
Արսեն Թորոսյանը նշում է, որ ծխախոտային արտադրատեսակների համար մուծած հարկերը երբեք չեն գերազանցել դրա տված վնասի չափին։ 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T12:24+0400
2022-03-09T12:24+0400
2022-03-09T12:26+0400
ծխախոտ
արսեն թորոսյան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28998001_0:0:1601:901_1920x0_80_0_0_6396c0c59b0b10f48da8af7b40660d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև մեր տնտեսությանը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Առաջարկվում է ավելի հստակեցնել, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ և համալրել այդ ցանկը։Նրա խոսքով` ծխախոտային արտադրատեսակների համար մուծած հարկերը երբեք չեն գերազանցել դրա տված վնասի չափին։ Թորոսյանը հավելեց, որ դրանցից տարեկան 5500 մարդ է մահանում ՀՀ–ում։Միաժամանակ, պատգամավորները հետաքրքրվեցին ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից, թե ինչո՞ւ են ներառել նաև բացօթյա սննդի օբյեկտներում ծխելու արգելքը, ինչին ի պատասխան փոխնախարարը նշեց, որ այն ներառել են, որպեսզի տարբերակված մոտեցում չլինի տնտեսվարողների նկատմամբ։Նանուշյանը նշեց, որ Ռուսաստանում, օրինակ, նույնպես կիրառվում է այս նորմը, և փորձը ցույց է տվել, որ այն աշխատում է։«Բուռնութի՞ն էլ է մտնելու ծխախոտային սահմանափակումների մեջ». Վարդանյանը` ՆանուշյանինՕրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 67 կողմ, 2 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Օրենքի նախագծի երկրորդ քննարկումը տեղի կունենա 24–ժամվա ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28998001_82:0:1505:1067_1920x0_80_0_0_08b830b9497fe31f5d039c4433619589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ծխախոտ, արսեն թորոսյան, հայաստան
ծխախոտ, արսեն թորոսյան, հայաստան
Ծխելը վնասակար է տնտեսությանը. ըստ Թորոսյանի` տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4.2 տոկոսը
12:24 09.03.2022 (Թարմացված է: 12:26 09.03.2022) Արսեն Թորոսյանը նշում է, որ ծխախոտային արտադրատեսակների համար մուծած հարկերը երբեք չեն գերազանցել դրա տված վնասի չափին։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև մեր տնտեսությանը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Առաջարկվում է ավելի հստակեցնել, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ և համալրել այդ ցանկը։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր անձի հաշվով 92 000 դրամ է կազմում։ Դեմ չեմ, որ կարող է տնտեսվարող որևէ ճյուղի սա վնաս տա, սակայն ընդհանուր համատեքստում միայն օգուտ են տալու այս սահմանափակումները»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` ծխախոտային արտադրատեսակների համար մուծած հարկերը երբեք չեն գերազանցել դրա տված վնասի չափին։ Թորոսյանը հավելեց, որ դրանցից տարեկան 5500 մարդ է մահանում ՀՀ–ում։
Միաժամանակ, պատգամավորները հետաքրքրվեցին ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից, թե ինչո՞ւ են ներառել նաև բացօթյա սննդի օբյեկտներում ծխելու արգելքը, ինչին ի պատասխան փոխնախարարը նշեց, որ այն ներառել են, որպեսզի տարբերակված մոտեցում չլինի տնտեսվարողների նկատմամբ։
Նանուշյանը նշեց, որ Ռուսաստանում, օրինակ, նույնպես կիրառվում է այս նորմը, և փորձը ցույց է տվել, որ այն աշխատում է։
Օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 67 կողմ, 2 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Օրենքի նախագծի երկրորդ քննարկումը տեղի կունենա 24–ժամվա ընթացքում։