00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենաների գրանցումը կիրականացվի օնլայն տարբերակով. տեղեկանք այլևս չի պահանջվի

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի Նալբանդյան փողոցը
Երևանի Նալբանդյան փողոցը - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Երևանի Նալբանդյան փողոցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարը պարզաբանեց, որ համակարգի տեղեկատվությունը բաց ու տեսանելի է լինելու ոստիկանության համար, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցները տեսնելու են, որ քաղաքացին որևէ պարտավորություն գույքի նկատմամբ չունի։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան իրականացնել առանց պատկան կառույցներ այցելելու, բացառապես առցանց էլեկտրոնային տարբերակով։
Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այսպես կոչված «զրոյական» տեղեկանքի համար գնալ մարզպետարան կամ թաղապետարան։
«Այլևս անհրաժեշտ չի լինի այդ տեղեկանքը թղթային տարբերակով ներկայացնելու։ Անցյալ տարվանից ստեղծվել է էլեկտրոնային համակարգ, որով քաղաքացիները կարողանում են գույքահարկի վճարում իրականացնել առցանց էլեկտրոնային տարբերակով։ Հիմա մենք այս համակարգի մեջ կատարում ենք լրացում և շարժական գույքն էլ ենք այդ ծրագրի մեջ մտցնում։ Անգամ եթե գնան հասնեն ոստիկանություն ու պարզվի, որ իրենց գույքահարկը չեն վարել, մի քանի րոպեում տեղում իրենց հեռախոսով կարող են մտնել համակարգ, վճարումն անել, որից հետո ոստիկանությունում գրանցման գործընթացն արագ կանեն, կավարտեն»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը պարզաբանեց, որ համակարգի տեղեկատվությունը բաց ու տեսանելի է լինելու ոստիկանության համար, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցները տեսնելու են, որ քաղաքացին որևէ պարտավորություն գույքի նկատմամբ չունի, որի հիման վրա կատարելու են գրանցումը` առանց հավելյալ փաստաթղթեր պահանջելու։
Սանոսյանը նաև հայտնեց, որ նույն համակարգն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև բնակարանների` անշարժ գույքի առք ու վաճառքի գրանցումների դեպքում։
Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում
Լրահոս
0