Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

© Sputnik / Максим Блинов / Անցնել ֆոտոբանկԷբրահիմ Ռայիսի
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրանի նախագահը հույս ունի Հայաստան–Իրան հարաբերություններում նոր փուլի ականատեսը լինել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրներն օգտագործելով նախորդ փորձը և փոխադարձ կամքն ու ջանքերը, նոր փուլի ականատես կլինեն:
Վահագն Խաչատուրյանը շատ վաղուց է համագործակցում Նիկոլ Փաշինյանի հետ․ քաղտեխնոլոգ
Հիշեցնենք` ԱԺ–ն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Ըստ Սահմանադրության` նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց ԱԺ հատուկ նիստում։
Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Լրահոս
0