Կազմվել է վարորդական տեսական քննությունների նոր հարցաշար. ՃՈ

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՔննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար
Քննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոր հարցաշարով քննությունները կմեկնարկեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հարցաշարը հրապարակվելուց 30 օր հետո։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը կազմել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Թեստերի նոր հարցաշարը հրապարակվել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով, այն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։
Լրահոս
0