00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խրամորթում ադրբեջանական ԶՈւ–ն նաև ականանետեր է կիրառել. 1 քաղաքացիական անձ վիրավոր է. ՄԻՊ

Քրիստինե Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Քրիստինե Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քիստինե Գրիգորյանը հայտնում է, որ բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Գիշերվա ընթացքում Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր. մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։
«Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ»,–գրել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։
Գրիգորյանը նշել է, որ ակնհայտ է` նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։
Մյուս կողմից, ըստ ՀՀ ՄԻ պաշտպանի, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։
Գրիգորյանն այս մասին տեղեկությունները կուղարկի համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանությունների։
Արցախում ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար խախտել են հրադադարը. ՊԲ
Հայտնել էինք, որ երեկ գիշերը Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Sputnik Արմենիային Խրամորթի բնակիչն ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։
Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
Լրահոս
0