https://armeniasputnik.am/20220310/mijukajin-paterazmi-teman-shrjanarel-en-arevmutqi-nerkajacucichnery-lavrvov-39603203.html
Միջուկային պատերազմի թեման շրջանառել են Արևմուտքի ներկայացուցիչները. Լավրով
Միջուկային պատերազմի թեման շրջանառել են Արևմուտքի ներկայացուցիչները. Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները մշտապես անդրադառնում են միջուկային պատերազմի թեմային։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T15:31+0400
2022-03-10T15:31+0400
2022-03-10T16:04+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
արևմուտք
նատօ
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38937404_0:0:1601:901_1920x0_80_0_0_bdd3f99b04b1283e3eefba7ea6f4b409.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի ցանկանում հավատալ միջուկային պատերազմի հավանականությանը։ Անթալիայում կայացած ասուլիսում նա, պատասխանելով համապատասխան հարցին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում միջուկային պատերազմի հավանականությունը քննարկման թեմա են դարձրել բացառապես արևմտյան երկրների և առաջին հերթին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:Նախարարը վկայակոչել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, ըստ որի` Ռուսաստանի դեմ դժոխային պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել երրորդ համաշխարհային պատերազմը։Նա կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչները մշտապես բարձրացնում են միջուկային պատերազմի կամ երրորդ համաշխարհային պատերազմի թեման, Ռուսաստանն այդ մասին երբեք չի խոսել։«Իհարկե, մտահոգիչ է, երբ Արևմուտքը անընդհատ վերադառնում է այդ թեմային», - ասել է նախարարը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38937404_0:0:1499:1124_1920x0_80_0_0_85df99843bfccc5e903739ea5bb4bdb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, արևմուտք, նատօ, պատերազմ
սերգեյ լավրով, ուկրաինա, արևմուտք, նատօ, պատերազմ
Միջուկային պատերազմի թեման շրջանառել են Արևմուտքի ներկայացուցիչները. Լավրով
15:31 10.03.2022 (Թարմացված է: 16:04 10.03.2022) Սերգեյ Լավրովի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները մշտապես անդրադառնում են միջուկային պատերազմի թեմային։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի ցանկանում հավատալ միջուկային պատերազմի հավանականությանը։ Անթալիայում կայացած ասուլիսում նա, պատասխանելով համապատասխան հարցին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում միջուկային պատերազմի հավանականությունը քննարկման թեմա են դարձրել բացառապես արևմտյան երկրների և առաջին հերթին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
«Հիշեցնեմ` նույն Լիզա Թրասն ասում էր, որ չի բացառում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։ Հիշեցնեմ, որ պարոն Ստոլտենբերգը, որը, ինձ թվում է, արդեն շատ ինքնուրույն է գործում՝ չհամաձայնեցնելով իր գործողությունները ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ, հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն ցանկանա, միջուկային զենք կարող է տեղակայվել դաշինքի արևելաեվրոպական անդամների տարածքում», - նշել է Լավրովը։
Նախարարը վկայակոչել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, ըստ որի` Ռուսաստանի դեմ դժոխային պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել երրորդ համաշխարհային պատերազմը։
Նա կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչները մշտապես բարձրացնում են միջուկային պատերազմի կամ երրորդ համաշխարհային պատերազմի թեման, Ռուսաստանն այդ մասին երբեք չի խոսել։
«Իհարկե, մտահոգիչ է, երբ Արևմուտքը անընդհատ վերադառնում է այդ թեմային», - ասել է նախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։