00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դեղերի շուկայում խնդիրներ կան. որքանո՞վ կանդրադառնան դրանք հայաստանյան սպառողի վրա

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցԴեղատան աշխատակից. արխիվային լուսանկար
Դեղատան աշխատակից. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանը դեղերի հումքի մատակարարման խնդիրներ ունի լոգիստիկ շղթաների խախտումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Եթե ռուսաստանյան դեղերի շուկայում թանկացումներ լինեն, շղթայական կապով Հայաստանում էլ կարող են գնային փոփոխություններ լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը։
Նշենք, որ «Կոմերսանտը» գրել էր` թեև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսատանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ներառել դեղերի ոլորտը, սակայն ռուսական ընկերությունները կարող են մնալ առանց ներմուծվող հումքի և բաղադրիչների։ Եվրոպան մեկ շաբաթում գրեթե դադարեցրել է նյութերի մատակարարումը, իսկ դրանց ներմուծումը Չինաստանից և Հնդկաստանից (որոնց բաժին է հասնում ներկրվող հումքի 80 տոկոսը) դժվարացել է լոգիստիկ շղթաների խախտումների պատճառով։ Ընդ որում, ընկերությունների պաշարները, ըստ տարբեր գնահատականների, կբավականացնեն 3-6 ամիս։
Թե որքանով սա կազդի հայաստանյան դեղերի շուկայի վրա, մի քանի հանգամանքից է կախված։
«Նախ, իմ տեղեկություններով, ՀՀ–ում տեղական արտադրողները GMP ստանդարտով են դեղ արտադրում և հիմնականում գնում են այդ ստանդարտով սերտիֆիկացված հումքեր։ Իսկ նման հումքերը հիմնականում արտասահմանից են գալիս, քանի որ Ռուսաստանը չի կիրառում այդ ստանդարտը տեղական հումք արտադրողների համար։ Այսինքն` մեր տեղական արտադրողներն ինչպես հումքը ձեռք են բերել, նույն կերպ էլ շարունակելու են իրենց աշխատանքը»,–ասում է Զաքարյանը։
Բացի այդ, ըստ մասնագետի, սանկցիաները չեն վերաբերում դեղամիջոցներին և դեղարտադրությանը, քանի որ դրանք հումանիտար նշանակություն ունեն։ Ուստի, սահմանափակումներ կարող են դրվել անհատ կազմակերպությունների վրա` հաշվի առնելով ինչ–ինչ հանգամանքներ։
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 գործարարի և ՌԴ Դաշնության խորհրդի 146 անդամի նկատմամբ
Սակայն եթե ռուսաստանյան դեղ արտադրողները կրճատեն իրենց ունեցած դեղերի խմբաքանակը կամ հումքով պայմանավորված թանկացնեն իրենց արտադրանքը, ներմուծման վրա դա անպայման կազդի։
«Դեղերի գները հիմա էլ կայուն չեն` կախված փոխարժեքի տատանումներից։ Եթե ռուբլին արժեզրկվել է երկու անգամ, հումքի ձեռքբերման խնդիրներ կան, իհարկե, այս ամենը կազդի դեղերի ներմուծման վրա»,–ասաց Զաքարյանը։
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է` ստեղծված իրավիճակում հայկական դեղարտադրողները շահեն, Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանում հումք, որպես այդպիսին, չի արտադրվում, որպեսզի ՀՀ–ն իր արտադրանքով կարողանա միջազգային կազմակերպությունների տեղը զբաղեցնել։ Բացի այդ, ըստ նրա, ռուսաստանյան դեղագործական շուկան (մանավանդ վերջին տարիներին) բավական ինքնաբավ է։
Ռուսաստանը դարձել է այն երկիրը, որի դեմ ամենաշատ պատժամիջոցներն են սահմանվել
Ուստի, Զաքարյանը չի կարծում, որ այդ տեսակետից կարող է ինչ–որ հնարավորություն բացվել մեզ համար։ Սակայն, մյուս կողմից, ՀՀ–ն վերջին շրջանում կապող օղակ է դարձել. շատերը հույս ունեն, որ մատակարարման ուղի կարող ենք դառնալ, և Հայաստանի միջոցով կարող են որոշակի ապրանքատեսակներ մատակարարվել Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան հունվարին անդրադարձել էր վերջին շրջանում հայաստանյան դեղերի շուկայում արձանագրված գնաճին. թանկացել են հատկապես սրտանոթային հիվանդների համար նախատեսված դեղերը։
Լրահոս
0