00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը հրաժարվում է Եվրոպայի խորհրդից. ԱԳՆ

© Photo : official site of the Parliament of RAԵԽԽՎ նիստերի դահլիճը
ԵԽԽՎ նիստերի դահլիճը - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
ԵԽԽՎ նիստերի դահլիճը
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նախարարությունը պարզաբանել է ընդունված որոշման պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ–ն։
Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի ոչ բարեկամական երկրները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի ու Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքի ոչնչացման գիծը:

«Ռուսաստանը չի մասնակցի այն գործընթացին, որը նախաձեռնել են ՆԱՏՕ–ն ու ԵՄ–ն, այն է` հնագույն եվրոպական կազմակերպությունը արևմտյան գերազանցության մասին խոսքերի ու ինքնահիացմունքի հերթական հարթակ դարձնելը։ Թող միմյանց հետ շփումը վայելեն առանց Ռուսաստանի», - ընդգծել են ԱԳՆ-ում։

Փետրվարին ԵԽ նախարարների կոմիտեն հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդում ռուսական պատվիրակության իրավունքները դադարեցվել են, սակայն ՌԴ–ն մնում է կազմակերպության անդամ ու կոնվենցիաների մասնակից:
Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ եվրոպական մայրցամաքում մարդու իրավունքների և իրավական նորմերի պաշտպանության համար։ Ռուսաստանը ԵԽ անդամ է 1996 թվականից, սակայն 2014-ին ժամանակավորապես զրկվել էր անդամակցությունից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0