https://armeniasputnik.am/20220310/steghtsvats-iravitshaki-het-kapvats-arcakhi-azgajin-zhvoghvovn-artahert-nist-khraviri-39588808.html
Ստեղծված իրավիճակի հետ կապված. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
Ստեղծված իրավիճակի հետ կապված. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T11:51+0400
2022-03-10T11:51+0400
2022-03-10T12:05+0400
արցախ
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/10/38738715_0:167:1600:1067_1920x0_80_0_0_2428dde11f30bead7d043fd4a0a96ef9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի, տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԺ–ն։Մասնավորապես ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր`մարտի 10-ին, ժամը 19:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը։Հիշեցնենք` երեկ գիշերը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ այսօր հայտնեց, որ Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։Հայտնել ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/10/38738715_88:0:1511:1067_1920x0_80_0_0_ccf5625edd4983658012cef96b0f9fb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, աժ (ազգային ժողով)
արցախ, աժ (ազգային ժողով)
Ստեղծված իրավիճակի հետ կապված. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
11:51 10.03.2022 (Թարմացված է: 12:05 10.03.2022) ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի, տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԺ–ն։
Մասնավորապես ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր`մարտի 10-ին, ժամը 19:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը։
Նշվում է, որ արտահերթ նիստ գումարելու որոշումը կապված է ստեղծված իրավիճակի հետ։
Հիշեցնենք` երեկ գիշերը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը
Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ այսօր
հայտնեց, որ Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրա կյանքին վ
տանգ չի սպառնում։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև
մարտի 7-ին ու
8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
Հայտնել ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը
զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։