00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի «Դավոսի» և համաշխարհային միջնորդական հավակնությունները

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Թուրքիան ոչ մի առիթ բաց թողնում տարածաշրջանային, ինչու ոչ, նաև համաշխարհային կենտրոնի իմիջ ստեղծելու համար։ Նույնիսկ կորոնավիրուսի ընձեռած նոր հնարավորություններն է օգտագործում։ Դրա վառ օրինակն է վաղը Անթալիայում բացվող դիվանագիտական ֆորումը։
Թուրքիայի «Դավոսն» ու համաշխարհային միջնորդական հավակնությունները
Հենց որ համավարակի պատճառով երկու տարի շարունակ խափանվեց կամ հետաձգվեց այդ համաշխարհային հեղինակավոր հավաքի անցկացումը Շվեյցարիայում, Անկարան անմիջապես նախաձեռնեց այսպես կոչված «թուրքական Դավոսը», որն այս տարի կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ և, ըստ երևույթին, այսուհետ ամենամյա է դառնալու։
Իհարկե, առաջին հայացքից կարող է նույնիսկ մի քիչ ծիծաղելի թվալ։ Մինչ այդ երկրի բանտերում են հարյուրավոր մարդիկ, որոնց քաղաքական մեղադրանքներ են ներկայացվել, իսկ վերջին տարում կտրուկ արժեզրկվել է թուրքական լիրան, ինչի հետևանքով աղքատությունը հասել է մոտ 22 տոկոսի, Անթալիայում առաջիկա օրերի ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեմոկրատական կառավարումը, կանանց իրավունքները, արհեստական ինտելեկտը, կլիմայի փոփոխությունները և վերջապես՝ անվտանգությունը Եվրոպայում։ Նկատե՛ք` եվրոպացիները պինդ փակել են դռները Թուրքիայի առջև, բայց Անթալիայում շոշափվելու են եվրոպացիների անվտանգության խնդիրները։ Համաձայնեք` այնպիսի տպավորություն է, կարծես խոսքը ոչ թե Թուրքիայի, այլ Շվեյցարիայի մասին է։
Եվրոպական երկու միգրացիոն ճգնաժամ՝ «լավ» փախստականներ, «վատ» փախստականներ
Բա թուրք ղեկավարների նպատակն էլ հենց դա է՝ համոզել աշխարհին, որ իրենց երկիրը մեր տարածաշրջանի Շվեյցարիան է, լա՛վ, առնվազն Բելգիան, որը Եվրոպայի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է համարվում։ Իր հերթին աշխարհն էլ ամեն ինչ անում է թուրքերին համոզելու համար, որ, այո՛, շատ լուրջ է ընդունում Անթալիայի հավաքը։ Վաղը այնտեղ են ժամանելու 12 պետությունների գլուխներ, 15 առաջնորդներ, այդ թվում՝ երեք վարչապետներ, 67 նախարարներ, տարածաշրջանային և միջազգային գրեթե 45 կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Էլ չեմ ասում տասնյակ դիվանագետների, ակադեմիկոսների, ձեռնարկատերերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասին։
Մի խոսքով, այս նորաստեղծ հարթակի հետ կապված սպասումները Թուրքիայում շատ մեծ են։ Անցած տարի ելույթ ունենալով դիվանագիտական առաջին ֆորումում` նախագահ Ռեջեփ Էրդողանն ասաց. «Անթալիան քաղաքակրթության բնօրրանն է, որը ուղղորդել է մարդկությանը նրա ողջ պատմության ընթացքում։ Այստեղ դարեր շարունակ գոյակցել են տարբեր ծագում և հավատամք ունեցող մարդիկ։ Եվ ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Անթալիայի ֆորումը վերածվելու է մի հարթակի, որտեղ բաբախում է համաշխարհային դիվանագիտության սիրտը»։ Էրդողանը հայտարարությունն արեց հպարտությամբ և բացականչեց` Ինշալահ, այսինքն՝ եթե Աստված կամենա։
Վերլուծաբանների կարծիքով` ֆորումը պատահական չի անվանվել դիվանագիտական։ Թուրքիան ձգտում է ապացուցել, որ այս անհանգիստ տարածաշրջանում լարվածությունը և առճակատումը հնարավոր է հանգուցալուծել զուտ դիվանագիտական ճանապարհով։ Հենց դրա համար էլ Անթալիա են հրավիրվել Հունաստանը և Իսրայելը, որոնց հետ հարաբերությունները, մեղմ ասած, բնականոն չեն, ինչպես նաև Հայաստանը, որի հետ Թուրքիան ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի։
Գիտեք երևի, որ մեր արտգործնախարարի` Անթալիա գնալու-չգնալու խնդրի շուրջ բուռն բանավեճեր են ծավալվել, բայց բոլորը հասկանում են, որ իրավիճակը իրոք միանշանակ չէ։ Մի կողմից, քեզ հրավիրում է մի երկիր, որը տասնամյակներով փակ է պահել քո սահմանները, անմիջականորեն մասնակցել է վերջին պատերազմին, որում դու պարտվել ես նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Բայց մյուս կողմից, եթե չես գնում Անթալիա, փաստորեն շատ լավ առիթ ես տալիս թուրքերին ասելու. «Տեսա՞ք` մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մասնակից դարձնենք հայերին տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու ծրագրին, բայց նրանք միայն անընդհատ խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, իրականում նույնիսկ չեն էլ ցանկանում մասնակցել այն հավաքին, որը կոչված է քննարկել խաղաղության հաստատման կոնկրետ ուղիները»։
Փորձենք մինչև վերջ ձգել մեր գոտիները, բայց արդյոք ձգելու տեղ էլի կա՞
Բայց բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Անթալիայի համաժողովում թուրքերի գլխավոր նպատակը ամենևին էլ մեզ հետ կապված չէ։ Թուրքիայում արդեն հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան։ Թեև ոչ մի հիմնարար պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց թուրքերը կարող են փաստել՝ հենց մենք կազմակերպեցինք հակամարտող կողմերի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը, ինչը մինչև այժմ որևէ մեկին աշխարհում չէր հաջողվել։ Գնահատե՛ք մեր դիվանագիտության ուժը։
Երևի կարելի կլիներ ենթադրել, որ այդ ուժը գնահատում են նաև Հայաստանի իշխանությունները, եթե չլիներ անհասկանալի մի հարց՝ բա, կներե՛ք, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հսկայական փորձ ունեցող թուրք դիվանագետի հետ բանակցելու ուղարկել մեր խորհրդարանի ջահել փոխխոսնակին, որը դիվանագիտության հետ ընդհանրապես երբեք կյանքում չի էլ առնչվել։
Մևլութ Չավուշօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Զելենսկին համաձայն է հանդիպել Պուտինի հետ. Չավուշօղլու
Լրահոս
0