https://armeniasputnik.am/20220310/voreve-khaghaghapah-durs-chi-bervum-arcakhic-akhn-herqum-e-adrbejanakan-kvoghmi-lurery-39590128.html
Որևէ խաղաղապահ դուրս չի բերվում Արցախից. ԱԽ–ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը
Որևէ խաղաղապահ դուրս չի բերվում Արցախից. ԱԽ–ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը
Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում լուրեր են տարածվել, թե խաղաղապահների մի մասին դուրս են բերվում Արցախից, որպեսզի Ուկրաինա տեղափոխեն։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T12:04+0400
2022-03-10T12:04+0400
2022-03-10T12:10+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28615654_0:29:1000:592_1920x0_80_0_0_0ae88a1d2ad95a1da5e91591aed1cca7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս հայտարարությունը տարածել է Արցախի անվտանգության խորհուրդը` անդրադառնալով վերջին օրերին որոշ բնակավայրերում իրավիճակի սրմանը և ադրբեջանական կողմի լուրերին։Նշվում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի ՊԲ–ի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։Միաժամանակ Արցախի անվտանգության խորհուրդը շեշտում է, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։«Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։Արցախի անվտանգության խորհուրդը վստահեցնում է, որ իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։`Ստեղծված իրավիճակի հետ կապված` Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրիՀիշեցնենք` վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28615654_54:0:977:692_1920x0_80_0_0_423830cf5b7f79dc6a8b21bfa9ee5063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան
արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան
Որևէ խաղաղապահ դուրս չի բերվում Արցախից. ԱԽ–ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը
12:04 10.03.2022 (Թարմացված է: 12:10 10.03.2022) Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում լուրեր են տարածվել, թե խաղաղապահների մի մասին դուրս են բերվում Արցախից, որպեսզի Ուկրաինա տեղափոխեն։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս հայտարարությունը տարածել է
Արցախի անվտանգության խորհուրդը` անդրադառնալով վերջին օրերին որոշ բնակավայրերում իրավիճակի սրմանը և ադրբեջանական կողմի լուրերին։
Նշվում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի ՊԲ–ի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։
«Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Արցախի անվտանգության խորհուրդը շեշտում է, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։
«Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։
Արցախի անվտանգության խորհուրդը վստահեցնում է, որ իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։`
Հիշեցնենք` վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Ասկերանի շրջանի
Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։