00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն կարգելի ՌԴ-ից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը. Բայդեն

© REUTERS / LEAH MILLISՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Բաժանորդագրվել
«Մեծ յոթնյակը» ձգտելու է խոչընդոտել ռուսական փոխառությունները Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային ֆոնդից:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծման արգելք է սահմանում, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արգելում է նաև ՌԴ-ին շքեղ ապրանքների (ավտոմեքենաներ, հագուստ, ոսկերչական իրեր) մատակարարումը: Բացի այդ, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և G7-ի երկրները կչեղարկեն ՌԴ-ի հետ առևտրում առավել բարենպաստության ռեժիմը:
«Մեծ յոթնյակը» ձգտելու է խոչընդոտել ռուսական փոխառությունները Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային ֆոնդից: Նա հայտարարել Է ամբողջական արգելափակող պատժամիջոցների մասին` ՌԴ բանկերի ղեկավարների և Պետդումայի անդամների հաշիվների մասով։ Բացի այդ, կշարունակվի ռուս օլիգարխների ակտիվների բռնագանձման գործընթացը։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն չի պատերազմելու ՌԴ-ի հետ, դա կարող է երրորդ աշխարհամարտի սպառնալիք լինել։ Սակայն ԱՄՆ-ն ամեն օր զենք է մատակարարում Ուկրաինային, ներառյալ հակատանկային և զենիթային միջոցները։ Ընդ որում, Վաշինգտոնը մտադիր է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0