00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դեռ կարող ենք դիմել ՄԻԵԴ. Թաթոյանը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին

Երևանը դեռ կարող է դիմել ՄԻԵԴ. Թաթոյանը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կարող են արդյոք ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ադրբեջանական զինուժի կողմից իրենց ոտնահարված իրավունքների հարցով դիմել ՄԻԵԴ։
Հայաստանի կառավարությունը քաղաքացիների ոտնահարված իրավունքների հարցով ՄԻԵԴ դիմելու բոլոր հնարավորություններն ունի, բայց պաշտոնյաների հայտարարությունները թուլացրել են Հայաստանի դիրքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Նախևաառաջ իր քաղաքացիների ոտնահարված իրավունքների առթիվ Եվրոպական դատարան պետք է դիմեր ՀՀ կառավարությունը, ինչի համար ուներ և հիմա էլ ունի բոլոր հնարավորությունները։ Ավելին` Հայաստանը հնարավորություն ուներ 39-րդ կանոնը կիրառել տալ, այսինքն` միջանկյալ միջոցին անդրադառնար ամենասկզբում, եթե մեր պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով չլեգիտիմացնեին ադրբեջանական տեղակայումները ՀՀ տարածքում»,– ասաց նա։
Թաթոյանի խոսքով` հիմա էլ պետությունը կարող է դիմել ՄԻԵԴ դատարան, բայց այն ժամանակ հնարավոր էր ավելի արագ դա անել, մինչդեռ Ադրբեջանն այժմ կարող է ներկայացնել իր փաստարկները` մատնանշելով այն հանգամանքը, որ Հայաստանը հենց սկզբից չի առարկել և իրենք զբաղեցնում են իրենց այսպես կոչված լեգիտիմ տարածքները, որտեղ կառուցել են ճանապարհներ ու ենթակառուցվածքներ։
«Եվրոպական դատարան կարելի է դիմել նաև անհատապես, բայց դա պետք է լինի կոնկրետ գործի շրջանակում և գեներացված փաստաբանով։ Պետք է նշվի, որ սահմանամերձ գոտու բնակիչները զրկված են տեղաշարժից, ջրից, բուժօգնությունից, բայցևայնպես դա պետք է արվեր ավելի շուտ, երկար ժամանակ սպասելու կարիք չկար։ Ժամանակին որքան շատ փաստարկներ ներկայացվեին Եվրոպական դատարանին, այնքան հավանականությունը մեծ կլիներ որևէ լուծման հասնելու համար»,– ասաց նախկին օմբուդսմանը։
Թաթոյանի դիտարկմամբ` եթե հիմա դիմեն Եվրոպական դատարան, իսկ վերջինս մեր պետությանը հարցում անի, ապա մեր կառավարությունն, ըստ նրա, կարող է նույնիսկ ասել, որ ամեն ինչ նորմալ է։
Պետության նման գործելակերպը, ըստ նախկին ՄԻՊ–ի, ոչ թե փակում է մարդկանց հնարավորությունները, այլ խնդիրների լուծման ճանապարհին հարուցում է խոչընդոտներ, որովհետև պետության դիրքորոշումն ու պաշտոնատար անձանց հայտարարություններն Ադրբեջանն օգտագործելու է իր օգտին և կարող է հասնել նրան, որ Եվրոպական դատարանում իր դեմ ուղղված գանգատը մերժվի։
Նշենք, որ դեռ անցյալ տարի Արման Թաթոյանը Սյունիք և Գեղարքունիք կատարած այցերի արդյունքում ընդգծել էր, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով սահմանամերձ մի շարք գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները։ Ադրբեջանցիները փակել են սահմանամերձ գյուղերի բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող Կապան–Ճակատեն ավտոճանապարհը։ Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի ներկայությունը կենսական, սոցիալական լուրջ սպառնալիքներ է ստեղծել բնակիչների համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրվեց 2021 թվականի մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք և փորձեցին ամրապնդվել Սև լճի տարածքում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։ Լարվածության ևս մեկ օջախ կա Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Լրահոս
0