https://armeniasputnik.am/20220311/emn-rusastani-nkatmamb-patzhamijvocneri-chvorrvord-patetn-e-patrastum-39663544.html
ԵՄ–ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում
ԵՄ–ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում
ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված պատրաստ է ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T19:24+0400
2022-03-11T19:24+0400
2022-03-11T19:26+0400
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
բելառուս
ուկրաինա
էմանուել մակրոն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/18/39043781_0:45:1600:946_1920x0_80_0_0_e7ca372b96837f54a81cfb9380ef0772.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին Վերսալում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։Վերսալում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրա հետ «երկխոսություն պահանջելու» ուղին։«Մենք պայմանավորվել ենք աջակցել Ուկրաինային` նրան ռազմական հանդերձանք, զենք և մարդասիրական բեռ ուղարկելով։ Առաջարկել ենք 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային լրացուցիչ օգնության համար», – ասել է Մակրոնը։Հիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ Սբերբանկին ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը:Ոչ ոք չի ցանկանում այդ պատժամիջոցները, դրանք ազդում են բոլորի վրա. Ստոլտենբերգ
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/18/39043781_98:0:1549:1088_1920x0_80_0_0_a6390f6ce106cef7223c8c802fdc1fe7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, բելառուս, ուկրաինա, էմանուել մակրոն
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, բելառուս, ուկրաինա, էմանուել մակրոն
ԵՄ–ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում
19:24 11.03.2022 (Թարմացված է: 19:26 11.03.2022) ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված պատրաստ է ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին Վերսալում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Այժմ մենք պատժամիջոցների չորրորդ փաթեթը կներկայացնենք, որն էլ ավելի շատ կմեկուսացնի Ռուսաստանը գլոբալ տնտեսական համակարգից», – ասել է նա։
Վերսալում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրա հետ «երկխոսություն պահանջելու» ուղին։
«Մենք պայմանավորվել ենք աջակցել Ուկրաինային` նրան ռազմական հանդերձանք, զենք և մարդասիրական բեռ ուղարկելով։ Առաջարկել ենք 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային լրացուցիչ օգնության համար», – ասել է Մակրոնը։
Հիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ Սբերբանկին ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը: