https://armeniasputnik.am/20220311/erdvoghani-khvorhrdakany-hnaravvor-e-hamarum-putini-ev-zelensku-handipumy-39644903.html
Էրդողանի խորհրդականը հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Էրդողանի խորհրդականը հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Իբրահիմ Քալընի խոսքով՝ հիմք կա կարծելու, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներն առաջիկայում կհանդիպեն։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T14:24+0400
2022-03-11T14:24+0400
2022-03-11T14:42+0400
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
հանդիպում
թուրքիա
ռուսաստան
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1582/63/15826389_0:0:1420:799_1920x0_80_0_0_3bed9c73b66b66384960a1cc97c19272.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հնարավոր է` Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին, մոտ ապագայում հանդիպեն։Նա նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հեռախոսով խոսել է ռուս և ուկրաինացի գործընկերների հետ և Անկարան ձգտում է ակտիվ դեր խաղալ բանակցությունների կազմակերպման գործում։Նա նշել է, որ հանդիպումը ուշ կամ շուտ լինելու է, բայց Թուրքիան շարունակելու է բանակցությունները հեշտացնողի դեր կատարել։«Այս պատերազմը վերջ տալու վերջնական որոշումը Պուտինինն է։ Ի վերջո, Վլադիմիր Պուտինն է այն մարդը, որ վերջանական խոսք է ասելու այս հարցում»,–հավելել է Քալընը։Կուլեբան հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի պահանջներըՀիշեցնենք՝ մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։Հրետակոծություն Դոնբասում. ուկրաինական զորքը «Գրադ» է կիրառել
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1582/63/15826389_0:0:1420:1065_1920x0_80_0_0_ed6f569fd217dc719d2aa44422dd1d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, հանդիպում, թուրքիա, ռուսաստան, ուկրաինա
վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, հանդիպում, թուրքիա, ռուսաստան, ուկրաինա
Էրդողանի խորհրդականը հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու հանդիպումը
14:24 11.03.2022 (Թարմացված է: 14:42 11.03.2022) Իբրահիմ Քալընի խոսքով՝ հիմք կա կարծելու, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներն առաջիկայում կհանդիպեն։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հնարավոր է` Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին, մոտ ապագայում հանդիպեն։
Նա նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հեռախոսով խոսել է ռուս և ուկրաինացի գործընկերների հետ և Անկարան ձգտում է ակտիվ դեր խաղալ բանակցությունների կազմակերպման գործում։
«Ուկրաինական կողմը ցանկանում է ռուս գործընկերոջ հետ ռազմավարական մակարդակի հանդիպումներ ունենալ։ Եթե անկեղծ լինենք, չգիտեմ` դա երբ կլինի, չգիտեմ, թե Ռուսաստանը երբ իրեն բավարար հանգիստ կզգա, որպեսզի այդպիսի բանակցություններ սկսի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ նախագահ Պուտինը չի խուսափում Զելենսկու հետ հանդիպումից։ Ես սա լավ նշան եմ համարում։ Հիմք կա կարծելու, որ մոտ ապագայում այդ հանդիպումը կլինի»,- Sol TV–ն մեջբերում է Քալընի ասածը։
Նա նշել է, որ հանդիպումը ուշ կամ շուտ լինելու է, բայց Թուրքիան շարունակելու է բանակցությունները հեշտացնողի դեր կատարել։
«Այս պատերազմը վերջ տալու վերջնական որոշումը Պուտինինն է։ Ի վերջո, Վլադիմիր Պուտինն է այն մարդը, որ վերջանական խոսք է ասելու այս հարցում»,–հավելել է Քալընը։
Հիշեցնենք՝ մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։