00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է փոխվել իրավիճակը Հայաստանի ավիաշուկայում ՌԴ–ի դեմ պատժամիջոցներից հետո

© Sputnik / Andranik GhazaryanԻնքնաթիռ
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Ռուսական ընկերությունները դադարեցրել են միջազգային չվերթերը։ Sputnik Արմենիայի հոդվածում ընթերցեք` ինչպես է դա ազդել հայկական քաղավիացիայի վրա։
Ուկրաինայում ռազմական գործողությունների և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին սահմանափակվել են միջազգային ավիափոխադրումները ոչ միայն դեպի հեռավոր արտերկիր, այլ նաև մոտակա երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ռուսական մի շարք ավիաընկերություններ մարտի 6-ից դադարեցրել են Հայաստանի ուղղությամբ թռիչքները, ինչի հետևանքով տոմսերի գները կտրուկ աճել են պահանջարկի ֆոնին։
Ռուսական ամենախոշոր ավիափոխադրողը՝ «Աերոֆլոտը», որը տարիներ շարունակ ամենաշատ քանակով չվերթերն է իրականացրել դեպի Երևան, ինքնաթիռների լիզինգի հետ կապված խնդիրների պատճառով մարտի 8-ից դադարեցրել է թռիչքները։
Չվերթերը դադարեցրել են նաև «Ռոսիա», «Պոբեդա», «Ազուր էյր», «S7», «Նորդվինդ» «Պեգաս ֆլայ» և այլ ավիաընկերությունները։
Ռուսական ավիաընկերություններ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային դժվարացան ասել, թե քանի չվերթ է չեղարկվել։ Սակայն հայտնի է, որ ռուսական «Red Wings», «Ազիմուտ», «ԻրԱէրո» ավիաընկերությունները հայտարարել են դեպի Երևան թռիչքների քանակի ավելացման մասին, ընդ որում՝ ռուսական տարբեր քաղաքներից։
Մասնավորապես «Red Wings»-ը (ավիաբազան Մոսկվայյի «Դոմոդեդովո» օդանավակայանում է) Եկատերինբուրգից Երևան շաբաթական 2-3 չվերթ է նախատեսում, Չելյաբինսկից՝ շաբաթական 1-2 չվերթ։ Նաև օրական առնվազն մեկ չվերթ է իրականացվում Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ։ Ավիաընկերությունը, կախված ավիացիոն իշխանությունների պահանջարկից և թույլտվությունից, պատրաստ է լրացուցիչ չվերթեր իրականացնել Ուրալի քաղաքներից դեպի Հայաստանի մայրաքաղաք:
«Ազիմուտ» ավիաընկերությունը (ավիաբազան` Դոնի Ռոստովում և Կրասնոդարում)ոչ միայն չի դադարեցնի Երևանի ուղղությամբ չվերթերը, այլև մարտի 10-13-ը լրացուցիչ թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Սոչի և Միներալնիե Վոդի և հակառակ ուղղությամբ։ Ավիաընկերությունը կշարունակի Մինվոդիից թռիչքներ իրականացնել Գյումրի։
Ռուսական «ԻրԱէրո» ավիափոխադրողը (ավիաբազան` Իրկուտսկի օդանավակայանում) նույնպես թռիչքներ կիրականացնի Կրասնոդարից և Մոսկվայից դեպի Երևան։ Գրեթե ամեն օր մեկական չվերթ կլինի։
Հայկական ավիաընկերություններ
Հայաստանի ուղղությամբ չվերթերի աճող պահանջարկի ֆոնին տեղական ավիափոխադրողները մեծացրել են դեպի Ռուսաստան թռիչքների հաճախականությունը, հիմնականում՝ դեպիմայրաքաղաք։
Մասնավորապես «FlyՕne Armenia» ավիաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է մարտի 14-ից դեպի Մոսկվա կանոնավոր չվերթերը շաբաթական երկուսից հասցնել հինգի։ Ընկերությունը նախատեսում է նաև ամառային սեզոնի ընթացքում ուղիղ չվերթեր բացել դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Նովոսիբիրսկ և Ռուսաստանի այլ քաղաքներ:
Մեկ այլ ավիափոխադրող՝ «Armenia» ընկերությունը ևս շաբաթական առնվազն 14 չվերթ է իրականացնում դեպի Մոսկվա, նաև թռիչքներ ունիՍանկտ Պետերբուրգի ուղղությամբ։ Նախկինում ընկերությունը թռիչքներ ուներ նաև դեպի Միներալնիե Վոդի և Վորոնեժ։
Ինչպես հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից, մարտի 10-ից դեպի Մոսկվա թռիչքներ են սկսել «Շիրակ Ավիա» ավիաընկերության («Տարոն Ավիա»-ի դուստր ընկերությունն է) ինքնաթիռները, որոնք թռիչքներ են իրականացնում Գյումրու օդանավակայանից:
«Կանոնավոր չվերթերից բացի, հայկական ավիաընկերությունները նաև չարտերային չվերթեր են իրականացնում մասնավոր ընկերությունների կամ տարբեր զբոսաշրջային ընկերությունների համար։ Երևանի օդանավակայնում ամեն օր մոտ երկու տասնյակ ինքնաթիռ է վայրէջք կատարում, որոնք չվերթեր են իրականացնում ռուսական ուղղություններով»,- Sputnik Արմենիային ասաց օդանավակայանի աշխատակիցներից մեկը։
Տոմսերի գները
Չեղարկված չվերթերի ուղևորները ռուսական ավիաընկերություններից տեղեկություն են ստացել, թե ինչպես կարող են հետ ստանալ տոմսի գումարը: Հիմնականում ավիաընկերությունները խորհուրդ են տալիս ինքնուրույն կազմակերպել սեփական ուղևորությունը, հետո միայն զբաղվել փողի վերադարձով։ Սակայն քիչ չեն նրանք, ովքեր ստիպված կլինեն մի կլորիկ գումար ավել վճարել։
«Ես երկկողմանի տոմս էի գնել, բայց արդեն Ռուսաստան հասնելուց հետո հաղորդագրություն ստացա, որ Երևանի ուղղությամբ հետդարձի չվերթը չեղարկվել է։ Արդյունքում 8 հազար ռուբլու (նախորդ տոմսի արժեքը) փոխարեն 40 հազար վճարեցի նույն էկոնոմ դասի համար»,- պատմեց ուղևորներից մեկը։
Նախկինում Երևանից Մոսկվա և ռուսական այլ ուղղություններով տոմսերը շատ ավելի թանկ էին, քան հակառակ ուղղությամբ տոմսերը։ Բայց Ուկրաինայում իրավիճակի սրացումից հետո պատկերը փոխվեց։ Դեպի Երևան տոմսերի պահանջարկն աճեց, միաժամանակ բարձրացան նաև գները։
Բացի այդ, առցանց ավիադրամարկղերում գների մոնիտորինգը ցույց է տալիս, որ մարտի 11-ի դրությամբ Մոսկվայից Երևան էկոնոմ դասի, ուղեբեռով ամենաէժան տոմսերն արժեն 32 հազար ռուբլի, իսկ նույն պայմաններով ամենաթանկ տոմսերը՝ 104 հազար ռուբլի: Հակառակ ուղղությամբ նույն տոմսերն արժեն 16 հազարից մինչև 31 հազար ռուբլի:
Լրահոս
0