https://armeniasputnik.am/20220311/lavrovn-u-mirzojany-qnnarkel-en-evropajum-anvtangutjan-erashkhiqneri-masin-rd-arajarknery-39636153.html
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրադադարի շարունակական խախտումները
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրադադարի շարունակական խախտումները
Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Անթալիայում Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունների վերաբերյալ: 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T11:50+0400
2022-03-11T11:50+0400
2022-03-11T13:48+0400
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
հանդիպում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0a/39622892_0:0:3111:1750_1920x0_80_0_0_3b86086c62fdbfe4469fabb1d0c83f64.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մարտի 10-ին Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նրանք հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։ Լավրովն ու Միրզոյանը զրուցել են նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ կողմերը քննարկել են Եվրաատլանտյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները:Նշվում է նաև, որ 2 երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համեմատել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում համագործակցության առաջխաղացման մոտեցումները: Հայկական կողմը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, տեղեկացրել է կազմակերպության գործունեության կատարելագործման ծրագրերի մասին:«Արծարծվել են նաև մի շարք այլ միջազգային հարցեր, այդ թվում՝ ռուսական առաջարկների համատեքստում Եվրաատլանտյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- հայտարարել են ԱԳՆ–ում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0a/39622892_259:0:2990:2048_1920x0_80_0_0_3ec52c51934ca66dcb2dea16d1962a3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, հանդիպում
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, հանդիպում
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրադադարի շարունակական խախտումները
11:50 11.03.2022 (Թարմացված է: 13:48 11.03.2022) Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Անթալիայում Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մարտի 10-ին Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նրանք հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։
Լավրովն ու Միրզոյանը զրուցել են նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ կողմերը քննարկել են Եվրաատլանտյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները:
Նշվում է նաև, որ 2 երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համեմատել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում համագործակցության առաջխաղացման մոտեցումները: Հայկական կողմը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, տեղեկացրել է կազմակերպության գործունեության կատարելագործման ծրագրերի մասին:
«Արծարծվել են նաև մի շարք այլ միջազգային հարցեր, այդ թվում՝ ռուսական առաջարկների համատեքստում Եվրաատլանտյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- հայտարարել են ԱԳՆ–ում: