00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ ֆինանսական բեռ է լինելու. գազալցակայաններում թերլիցքավորման խնդիրը մնում է չլուծված

© Sputnik / Armine AlexanyanԳազալցակայան
Գազալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլիցքավորման խնդրին վարորդները հաճախ են բախվում։ Որպեսզի դա տեղի չունենա, նախագիծ է ներկայացվել: Հնարավոր է` վեռելիքաբաշխիչ նոր աշտարակներ տեղադրվեն, որոնք, սակայն, այդքան էլ էժան չեն։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվեց գազալցակայաններում և բենզալցակայաններում վառելիքաբաշխիչ նոր աշտարակներ տեղադրելու մասին նախագիծը` հաշվի առնելով վարորդների բողոքը կապված թերլիցքավորումների հետ։ Նշենք, որ նախագիծը ներկայացրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախագահ Արմեն Կոթոլյանը։
Հայաստանի շուկա են մտնում ամերիկյան ընկերություններ. կբացվեն նոր որակի բենզալցակայաններ
Այժմ վարորդները ոչ մի կերպ չեն կարող ստուգել, թե արդյոք իրենց գումարին համապատասխան են բենզին կամ գազ լցրել, թե ոչ։ Սպառողներից շատերը դժգոհում են թերլիցքավորումից և շեշտում են, որ տարբեր գազալցակայաններում և բենզալցակայաններում նույն ծավալով լիցքավորելիս 15-20 տոկոս տատանում է լինում (մի քանի կմ ավել կամ պակաս են քշում, ավելի հաճախ` պակաս)։
Ուստի նախագծով առաջարկվում է վառելիքաբաշխիչ նոր աշտարակներ տեղադրել, որով հնարավոր չի լինի որևէ կերպ միջամտել հաշվիչի ցուցմունքներին։
Քննարկմանը ներկա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք դեռ չգիտեն, թե որքան կարող են արժենալ նման վառելիքաբաշխիչ նոր աշտարակները։
Հեղուկ վառելիքի շուկայում գնանկում կա. նոր բենզալցակայանների ցանց կունենանք. Քերոբյան
Նշենք, որ ավելի վաղ քննարկվում էր, որ դրանցից յուրաքանչյուրն ամենաշատը կարժենա 600.000 դրամ, մինչդեռ այսօր նշվեց, որ դրանց մոտավոր արժեքը մոտ 1.200.000 դրամ է։
Քննարկվեց նաև, որ մեկ այլ հայկական ընկերություն առաջարկել է տրամադրել միայն սարքը 150.000 դրամով։
Իսկ թե իրականում մեկ աշտարակը ինչ կարժենա, նախագծի հեղինակները չկարողացան պարզաբանել, շեշտելով, որ համապատասխան ճշտումներ կանեն և հաջորդ նիստում կներկայացնեն։
Հստակեցվեց, որ աշտարակները չպետք է մատակարարվեն միայն մեկ ընկերության կողմից, յուրաքանչյուր գազալցակայան և բենզալցակայան պետք է ընտրության հնարավորություն ունենա։
Ավելի վաղ նշվում էր, որ այդ աշտարակները կծառայեն 3 տարի, իսկ այսօր շեշտվեց, որ դրանք կարող են ծառայել 25 տարի։ Հստակեցնող հարցին, թե ի վերջո դրանց պիտանելիության ժամկետը որքան է, նախագծի հեղինակները խոստացան կրկին ճշտումներ անել և հաջորդ նիստում ներկայացնել։
Իր հերթին «Մուլտի գազ» գազալցակայանների ցանցի ղեկավար Աղասի Մարգարյանը նշեց, որ գազալցակայանների համար, հատկապես ներկա պայմաններում, սա լուրջ ֆինանսական բեռ է։
«Որպեսզի գազալցակայանները նման ծախսեր չանեն, առաջարկում եմ հետևյալը. ստեղծենք համատեղ հանձնաժողով, որն օրվա ցանկացած ժամի կկարողանա գազալցակայաններում ստուգումներ անցկացնել` առանց նախապես այդ մասին տեղյակ պահելու։ Որտեղ խախտումներ կհայտնաբերվեն, պետությունը իրավունք կունենա տույժից բացի պարտադրել, որ ընկերությունը վառելիքաբաշխիչ նոր աշտարակներ տեղադրի։ Բարեխիղճ աշխատողները չպետք է նման մեծ ֆինանսական բեռի տակ մտնեն»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ) համաձայնեց այս առաջարկին, սակայն նշեց, որ վերջին տարիներին ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների տոկոսը նկատելիորեն աճել է։ Դա պայմանավորված է նրանով, որ 2021 թվականից ստուգումներն անսպասելի են դարձել (ինչը մեծապես բարձրացրել է դրանց արդյունավետությունը)։
Պարսյան. «Կա լուրջ ստվեր, ինչը զգալի է բենզալցակայանների և դիզվառելիքի շուկայում»
Այս առնչությամբ նա մեջբերեց Շուկայի վերահսկողության տեսչության տվյալները. 2019-2020 թվականներին գազալցակայաններում (այսինքն՝ բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազալցակայաններում) արձանագրված խախտումներով ստուգումների տոկոսը կազմել է մոտավորապես 50-60, իսկ 2021 թվականին՝ 85%, ԱԳԼՃԿ-ների համար 2019-2020 թվականներին այս տոկոսը 40%-ից պակաս էր, իսկ 2021 թվականին այն հասել է գրեթե 70%-ի։
«Եթե այս խախտումներն այդքան համատարած են, ապա այսպես թե այնպես սպառողն ավել է վճարում բենզինի ու գազի համար։ Ուստի սպառողին պաշտպանելու համար անհրաժեշտ են նման մեխանիզմներ»,- հավելեց նա։
Մինչև հաջորդ նիստը պետական կառույցների ներկայացուցիչները խոստացան տվյալներ հավաքագրել տնտեսվարողներից նման սարքերի գների վերաբերյալ։ Միաժամանակ նրանք բոլոր շահագրգիռ ընկերություններին կոչ արեցին դիմել տեսչությանը և էկոնոմիկայի նախարարությանը։
Լրահոս
0