00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նստել ու սպասել, որ բում է լինելու, ճիշտ չէ. ՏՏ մասնագետների ներհոսքը ՀՀ ժամանակավոր է

© Sputnik / Asatur YesayantsЭксперт исследовательского центра "Амберд" Мери Овсепян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (11 марта 2022). Еревaн
Эксперт исследовательского центра Амберд Мери Овсепян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (11 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում մասնագետները ներկայացրել են, թե ինչպես կազդեն հակառուսական պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու գործազրկության աճը բացասաբար արձագանք են ունենալու նաև Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակի վրա։
Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը` խոսելով Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին։
«Ռուսաստանում թե՛ տնտեսական խնդիրները, թե՛ գործազրկության աճը օբյեկտիվորեն նվազեցնելու են Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտները, ինչն էլ ուզենք թե չուզենք՝ անդրադառնալու է այստեղ եկող տրանսֆերտների ծավալի վրա։ Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել ներքին սպառման կրճատման` իր բոլոր բացասական հետևանքներով»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ից փոխանցումները Հայաստանի ընդհանուր արտաքին փոխանցումների 40 տոկոսն են կազմում։
© Sputnik / Asatur YesayantsԿառլեն Խաչատրյան
Завкафедрой менеджмента и предпринимательства факультета экономики и менеджмента ЕГУ Карлен Хачатрян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (11 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Կառլեն Խաչատրյան
Ինչ վերաբերում է ՀՀ պարենային անվտանգության խնդիրներին ու դրա հետ կապված հնարավոր բարդություններին, Կառլեն Խաչատրյաննն ընդգծեց, որ մասնագետները վերջին օրերին բարձրաձայնում են իրենց մտահոգությունները, բայց պետական պաշտնյաները լոը հավաստիացնում են, որ այդ սցենարը քիչ հավանական է։
«Եթե մենք այդ խնդիրների մասին չխոսենք` ասելով՝ խուճապ չառաջանա, պետության մոտ «այդ կոճակները» հազիվ թե սեղմվեն, որ դրա մասին սկսեն մտածել»,– ասաց նա։
Այդուհանդերձ, ըստ բանախոսի, ստեղծված իրավիճակում ամեն ինչ չէ, որ սև գույնով է ներկված։ Խաչատրյանը փաստեց, որ ՌԴ տնտեսությունը հնարավոր զարգացումներին նախապես է պատրաստվել` մեծ քանակությամն արտարժույթ կուտակելով։ Բացի այդ` գազի ու նավթի գների աճը ևս դրական ազդեցություն կունենա ՌԴ–ի եկամուտների վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր երկիրը կարող է շահել ՌԴ–ից ներկրումների հարցում` ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին։
Ասուլիսի մեկ այլ բանախոս` «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանն էլ արձանագրեց ՌԴ–ից, Բելառուսից ու Ուկրաինայից այս օրերին Հայաստան եկող աշխատանքային միգրանտների ներհոսքի փաստը։
«Ու շատ կարևոր է, որ Հայաստան են գալիս հիմնականում բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետներ, որոնք կազմակերպություններ են բացում ՀՀ–ում, փորձում գործունեություն իրականացնել։ Կարծում եմ, որ այստեղ էլ աշխատանք ունենք անելու` այս կարճաժամկետ էֆեկտի վրա երկարաժամկետի համար այնպիսի պայմաններ առաջարկելու, որ նրանք շարունակեն աշխատել Հայաստանում»,– ասաց Հովսեփյանը։
© Sputnik / Asatur YesayantsՄերի Հովսեփյան
Эксперт исследовательского центра Амберд Мери Овсепян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (11 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Մերի Հովսեփյան
Գործընկերոջ գաղափարը Կառլեն Խաչատրյանն այնքան էլ չի կիսում` հստակեցնելով , որ այդ մասնագետները չեն գալիս Հայաստանում մնալու, այլ միայն ժամանակավոր` իրենց ներկա խնդիրները լուծելու համար։
«Այստեղ մի 15-20 օր գուցե մնան, հայկական կազմակերպության միջոցով իրենց պատվերները Արևմուտքի ընկերությունների հետ կվերակնքեն, որպեսզի սանկցիաներից ազատվեն ու նորից կվերադառնան Ռուսաստան։ Իսկ ստացած գումարներն էլ, բնական է, առավելապես ծախսվելու են Ռուսաստանի շուկայում։ Ընդունում եմ, որ Հայաստանը որոշակի օգուտներ կստանա զուտ որպես միջնորդ` հարկերի, ինչ–որ ծառայութոյւններ մատուցելու հաշվին։ Բայց նստել ու սպասել, որ բում է լինելու, չեմ կարծում, որ ճիշտ է»,– ասաց նա։
Եզրափակելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների թեման` Մերի Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ դրանց արդյունքում առաջացած տնտեսական բացասական էֆեկտը կարող է գործել հենց Արևմուտքի դեմ։
Ռուսաստանից արտահանումը սահմանափակ է. հնարավո՞ր է Հայաստանում ցորենի դեֆիցիտ լինի
«Ըստ տարբեր գնահատականների, այս պատժամիջոցների ազդեցությունը ոչ միայն ՌԴ–ի ու նրա հիմնական առևտրային գործընկերների վրա է ազդելու, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության։ Վերջին գնահատականներով, համաշխարհային տնտեսության աճը նախորդ տարվա համեմատ կարող է դանդաղել 1.5 տոկոսի չափով»,– ասաց նա` հավելելով, որ գնահատականը նախնական է։ Իսկ վերջնական վնասները հնարավոր կլինի հաշվարկել, երբ պատժամիջոցների փաթեթը վերջնականապես հայտնի կլինի, հակամարտությունն էլ կդադարի։
Մինչ այդ օր օրի ու ժամ առ ժամ փոփոխվող իրավիճակը, մասնագետների խոսքով, հնարավորություն չի տալիս խորը և երկարաժամկետ ուսումնասիրություներ անել։
Լրահոս
0