https://arm.sputniknews.ru/20220311/rd-i-dem-patzhamijocnery-murtshov-kkhpen-eatm-gortsynkerner-erkrnerin-rd-pvokhartgvortsnakharar-39640457.html
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները «մուրճով կխփեն» ԵԱՏՄ գործընկեր երկրներին․ ՌԴ փոխարտգործնախարար
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները «մուրճով կխփեն» ԵԱՏՄ գործընկեր երկրներին․ ՌԴ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների թեման արդեն երկար ժամանակ է, ինչ առկա է եվրասիական օրակարգում, և ԵԱՏՄ-ն մի շարք գործիքներ ունի բացասական ազդեցությունը փոքր-ինչ չեզոքացնելու... 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T13:09+0400
2022-03-11T13:09+0400
2022-03-11T13:12+0400
պատժամիջոցներ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1473/12/14731248_0:0:3192:1796_1920x0_80_0_0_c663b00eb1b1b1fadcbea441ece33a93.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները խիստ բացասաբար կանդրադառնան նաև ԵԱՏՄ-ի գործընկերների վրա, սակայն միասին միության անդամ երկրները միանգամայն ի վիճակի են կրճատել սահմանափակումների բացասական հետևանքները: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ պարզապես անդրադարձ հարվածով, այլև, հավանաբար, կռելու մուրճով կհարվածեն նաև մեր դաշնակիցներին, եվրասիական տարածքում ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերներին»,-ընդգծել է դիվանագետը։Այնուամենայնիվ, Պանկինը պարզաբանել է, որ պատժամիջոցների և դրանց հետևանքները կրճատելու հարցը եվրասիական օրակարգում արդեն երկար ժամանակ առկա է, և ԵԱՏՄ-ն բացասական ազդեցություն որոշ չափով չեզոքացնելու համար մի շարք գործիքներ ունի, մասնավորապես՝ հաշվարկներն ազգային արժույթով կատարելն ու ֆինանսավորման համար տարածաշրջանային զարգացման բանկերը ներգրավելու հնարավորությունը։Ընդ որում՝ Եվրասիա ասելով մենք հասկանում ենք ոչ միայն ԵԱՏՄ անդամներին, այլև մեր շուրջ եղած առավել լայն տարածքը՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Եվ դա, իհարկե, մեծ ռեսուրս է այն վնասը վերականգնելու համար, որը հասցնում են և շարունակելու են հասցնել մեր արևմտյան գործընկերները»,-նշել է Ալեքսանդր Պանկինը։Նա հավելել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության պլաններից շատերը, որոնք պատրաստ են թղթի վրա և ապահովված են ճանապարհային քարտեզներով ու գործողությունների ցանկով, «ուժեղացված և արագացված կերպով կիրականացվեն մեզ վրա պատժամիջոցային աննախադեպ ճնշման պայմաններում»: «Աղետի ենք հասնելու». արդյոք Եվրոպային և Չինաստանին պետք են հակառուսական պատժամիջոցներըՀիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ Սբերբանկին ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1473/12/14731248_430:0:3161:2048_1920x0_80_0_0_2e59b2c729224df6e041de45931d75fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատժամիջոցներ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան
պատժամիջոցներ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները «մուրճով կխփեն» ԵԱՏՄ գործընկեր երկրներին․ ՌԴ փոխարտգործնախարար
13:09 11.03.2022 (Թարմացված է: 13:12 11.03.2022) Պատժամիջոցների թեման արդեն երկար ժամանակ է, ինչ առկա է եվրասիական օրակարգում, և ԵԱՏՄ-ն մի շարք գործիքներ ունի բացասական ազդեցությունը փոքր-ինչ չեզոքացնելու համար, վստահ են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները խիստ բացասաբար կանդրադառնան նաև ԵԱՏՄ-ի գործընկերների վրա, սակայն միասին միության անդամ երկրները միանգամայն ի վիճակի են կրճատել սահմանափակումների բացասական հետևանքները: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ պարզապես անդրադարձ հարվածով, այլև, հավանաբար, կռելու մուրճով կհարվածեն նաև մեր դաշնակիցներին, եվրասիական տարածքում ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերներին»,-ընդգծել է դիվանագետը։
Այնուամենայնիվ, Պանկինը պարզաբանել է, որ պատժամիջոցների և դրանց հետևանքները կրճատելու հարցը եվրասիական օրակարգում արդեն երկար ժամանակ առկա է, և ԵԱՏՄ-ն բացասական ազդեցություն որոշ չափով չեզոքացնելու համար մի շարք գործիքներ ունի, մասնավորապես՝ հաշվարկներն ազգային արժույթով կատարելն ու ֆինանսավորման համար տարածաշրջանային զարգացման բանկերը ներգրավելու հնարավորությունը։
«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի Ռուսաստանին ԵԱՏՄ շուկաներում, հաշվի առնելով, որ մենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ ունենք։ Իհարկե, Եվրասիայի վրա անդրադարձն անխուսափելի էր, և մենք դա արդեն վաղուց էինք հասկացել։
Ընդ որում՝ Եվրասիա ասելով մենք հասկանում ենք ոչ միայն ԵԱՏՄ անդամներին, այլև մեր շուրջ եղած առավել լայն տարածքը՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Եվ դա, իհարկե, մեծ ռեսուրս է այն վնասը վերականգնելու համար, որը հասցնում են և շարունակելու են հասցնել մեր արևմտյան գործընկերները»,-նշել է Ալեքսանդր Պանկինը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության պլաններից շատերը, որոնք պատրաստ են թղթի վրա և ապահովված են ճանապարհային քարտեզներով ու գործողությունների ցանկով, «ուժեղացված և արագացված կերպով կիրականացվեն մեզ վրա պատժամիջոցային աննախադեպ ճնշման պայմաններում»:
Հիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ Սբերբանկին ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը: