00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ շուկայից հրաժարվելը եվրոպական շատ ընկերությունների համար հավասարազոր է սնանկացման

ՌԴ շուկայից հրաժարվելը եվրոպական շատ ընկերությունների համար հավասարազոր է սնանկացման․ Խաչատրյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները նաև ազդում հենց դրանք կիրառող արևմտյան երկրների վրա։
Արևմուտքում գիտակցում են, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնալու նաև իրենց տնտեսության վրա, բայց տվյալ դեպքում գերակայել է քաղաքական նպատակահարմարությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Նրա բնորոշմամբ` հայտնի փաստ է, որ ցանկացած հակամարտության մեջ շահող կողմ գտնելը դժվար է, և երբ պատժամիջոցներ են կիրառվում՝ միշտ բոլոր կողմերն ըստ էության տուժած են դուրս գալիս գործընթացից` մեկը մի փոքր շատ, մյուսը մի փոքր քիչ։ Ըստ նրա, այսօր Արևմուտքը փաստացի կանգնել է որոշակի խնդիրների առջև ու հասկանում է, որ իր պատժամիջոցների արդյունքում առաջացել են լրջագույն մարտահրավերներ եվրոպական տնտեսությունների, մասամբ նաև՝ ԱՄՆ-ի տնտեսության համար։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն իսկ որոշակի դրսևորումներ նկատվում են, օրինակ` ամերիկյան վառելիքի շուկայում բենզինի գինը թանկացել է ու առաջ բերել ներքին դժգոհության ալիք։ Չմոռանանք, որ նույն Եվրոպան մեծապես կախված է ռուսական էներգակիրներից, քանի որ ԵՄ–ի սպառման մոտ 45 տոկոսը կազմում է հենց ռուսական գազը, իսկ առանձին երկրների դեպքում կախվածությունը հասնում է մինչև 90 տոկոսի։
Հետևաբար ստեղծված իրավիճակում բնական է, որ մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում այլընտրանքային ռեսուրսներ գտնելը, մասնավորապես` ռուսական գազին փոխարինող գտնելը, բավականին բարդ է լինելու, եթե ոչ անհնար»,– ասաց տնտեսագետը։
Խաչատրյանի կարծիքով` խնդիրն առհասարակ չի վերաբերում միայն էներգակիրներին, քանի որ ԵՄ–ից կա ապրանքատեսակների զգալի ընտրանի, որոնք արտահանվում են ռուսական շուկա, և եթե տնտեսական կապերը խզվում են, ապա օբյեկտիվորեն արտահանման ծավալները նույնպես կնվազեն։ Սակայն եվրոպական շատ ընկերություններ ռուսական շուկայում ներկայության տեսակարար մեծ կշիռ ունեն, հետևաբար այդպիսի սպառման շուկայից մի քանի օրում հրաժարվելը հավասարազոր է սնանկացման։
Տնտեսագետի դիտարկմամբ` թեև կարելի է մարկետինգային տարբեր քայլերի միջոցով փորձել գտնել այընտրանքային շուկաներ, բայց կարճաժամկետ հատվածում դա բավական բարդ կլինի, և դա է թերևս պատճառը, որ առանձին երկրներ ընդվզում են պատժամիջոցների որոշման դեմ ու կա՛մ ուզում են մասնակիորեն միանալ դրանց, կա՛մ խուսափել դրանցից, կա՛մ իրենց քայլի դիմաց արտոնություններ խնդրել ԵՄ գործընկերներից, քանզի շատ լավ գիտակցում են, որ ռուսական մեծ շուկան էական նշանակություն ունի ոչ միայն հումքի մատակարարման, այլև սպառման ծավալների տեսանկյունից։
«Աղետի ենք հասնելու». արդյոք Եվրոպային և Չինաստանին պետք են հակառուսական պատժամիջոցները
Հիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ «Սբերբանկին» ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը:
Լրահոս
0