93%-ից ավել մասնակցություն. Թուրքմենստանում ավարտվել են նախագահական ընտրությունները

© AP Photo / Alexander VershininԱզգային հագուստով կինը ընտրատեղամասում` Թուրքմենստանի նախագահական ընտրությունների ժամանակ (12 մարտի, 2022թ). Աշխաբադ
Ազգային հագուստով կինը ընտրատեղամասում` Թուրքմենստանի նախագահական ընտրությունների ժամանակ (12 մարտի, 2022թ). Աշխաբադ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընտրատեղամասերը փակվելուց 2 ժամ առաջ արդեն Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 93,19 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է և ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում եղած 2577 ընտրատեղամասն էլ փակվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պետության ղեկավարի ընտրություններում գրանցվել էր 3 435 950 ընտրող։ Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 7։00-ին և ավարտվել 19։00-ին։ Եվս 41 ընտրատեղամաս էլ բացվել է Թուրքմենստանի դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկներում։
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրատեղամասերը փակվելուց 2 ժամ առաջ Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 93,19 տոկոսը:
Նշենք, որ Թուրքմենստանի նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու, որոնք առաջադրվել են երկրում գրանցված 3 քաղաքական կուսակցության և քաղաքացիների նախաձեռնող խմբերի կողմից։
Թուրքմենստանի նախագահն ընտրում է ժողովուրդը` 7 տարի ժամկետով։ Երկրի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 19-ին։
Ընտրողները խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկների մոտ (25 մարտի, 2018թ). Աշխաբադ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2022
Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են
Լրահոս
0