00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկները մասնակիորեն կորցրել են ուժը. Ռյաբկով

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անվտանգության հարցերով երկկողմ բանակցությունների ժամանակ (10 հունվարի, 2022թ)․ Ժնև
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անվտանգության հարցերով երկկողմ բանակցությունների ժամանակ (10 հունվարի, 2022թ)․ Ժնև - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի փոխարտգործնախարարը ռազմավարական սխալ է անվանել անվտանգության շուրջ բանակցությունների թեման փոխարինելու` ԱՄՆ-ի փորձերը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության վերսկսմանը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է դրան։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ։

«Մենք, եթե ամերիկացիները պատրաստ լինեն դրան, իհարկե կարող ենք վերսկսել երկխոսությունը և տրամադրված ենք դրան, ինչպես և ՀՍԿՊ-ի շրջանակում աշխատանքին, որտեղ ևս որոշակի դադար կա։ Ամեն ինչ Վաշինգտոնից է կախված»,-ասել է նա։

Անդրադառնալով Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, որոնք հրապարակվել են անցյալ տարվա դեկտեմբերին, Ռյաբկովը նշել է, որ հազիվ թե դրանք լիովին ուժի մեջ են մնում, քանի որ եվրոպական անվտանգության հետ կապված իրավիճակն արմատապես փոխվել է: Նա ռազմավարական սխալ է անվանել ՌԴ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների օրակարգը փոխելու` Վաշինգտոնի փորձերը:
Շտապ պետք է ԱՄՆ-ի պատասխանը ՌԴ առաջարկներին. Ռյաբկով
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ռազմավարական կայունության թեմայով միակողմանի զիջումներ չեն լինի։
«Վերջին տարիների ընթացքում մենք մշտապես ընդգծել ենք, որ ռուսական կողմից որևէ միակողմանի զիջում չկա և չի կարող լինել։ ԱՄՆ-ի «ուզում եմ»-ներին ընդառաջ ոչ մի քայլ չի կարող լինել»,-ասել է Ռյաբկովը։
Նա կարծում է, որ Մոսկվան չափազանց տևական ժամանակ համոզվել է, որ Վաշինգտոնում իրեն չեն լսում և հաշվի չեն առնում Ռուսաստանի արմատական շահերը:
Փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվում և շարունակվում են մշտական ռեժիմով:
Ռյաբովը նաև քննադատել է երրորդ համաշխարհային պատերազմի մասին Վաշինգտոնի հայտարարությունները: Նա նման արտահայտությունները նյարդերի վրա խաղալու փորձ է անվանել։
ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում
Անդրադառնալով Մոսկվայի հակադարձ միջոցառումներին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին ի պատասխան, Ռյաբկովը հայտնել է, որ Արևմուտքի դեմ պատասխան անհատական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են:
Անցյալ տարվա վերջին Մոսկվան Բրյուսելին և Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ արևելք չընդարձակելն էր, մասնավորապես՝ Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսել են այդ կետը իրենց հետագա պատասխանում։
Լրահոս
0