00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Վարուժան Գեղամյան
Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկու երկրների հետ դեմ առ դեմ. Վարուժան Գեղամյան
09:07
11 ր
Սամվել Հայրապետյան
Մարդիկ մտածում են` եթե կրիպտո է, ուրեմն խաբեություն է. Սամվել Հայրապետյան
09:19
10 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահի երդման ավանդույթն ու օրենքը. ճանապարհ դեպի Բաղրամյան 26

© SputnikԱրմեն Սարգսյանի երդմնակալությունը
Արմեն Սարգսյանի երդմնակալությունը - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2022
Արմեն Սարգսյանի երդմնակալությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարտի 13-ին, ժամը 13։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախանշված է ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։ Այդ առիթով Sputnik Արմենիան անդրադարձել է արարողության` օրենքով ամրագրված ու ավանդույթի ուժով պահպանվող կարգին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Այսօր` մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետության արդեն 5-րդ նախագահը ՀՀ 30- ամյա պատմության ընթացքում 8-րդ անգամ հանդիսավոր պայմաններում կերդվի ծառայել պետությանն ու ժողովրդին։

Ավանդույթի ուժն ու օրենքի փոփոխականությունը

30 տարվա մեջ շատ բան է փոխվել` փոխվել են նախագահները, Սահմանադրությունը, երդման տեքստը։ Անփոփոխ է մնացել միայն Աստվածաշնչի ու Սահմանադրության մայր օրինակի վրա ձեռքը դրած երդվելու ավանդույթը։
Ընդ որում, ամենահետաքրքրականն այն է, որ այս ավանդույթը երդմնակալության արարողության այն դրվագն է, որն իրոք պահպանվել է բացառապես ավանդույթի ուժով։
Այն, որ ՀՀ նախագահը երդվում է աջ ձեռքը Սուրբ գրքի ու Սահմանադրության վրա դրած, ո՛չ ՀՀ մայր օրենքով, ո՛չ որևէ այլ օրենքով ամրագրված չէ։
Այս ավանդույթը ձևավորվել ու նույնությամբ պահպանվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջին երդմնակալությունից ի վեր։
1991 թվականի նոյեմբերի 11-ին, երբ Տեր–Պետրոսյանը ստանձնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, մեր երկիրը դեռ Սահմանադրություն չուներ, ուստի որոշվեց դրա փոխարեն ընտրել որևէ այլ խորհրդանիշ։
Ընտրությունը կանգ առավ Մատենադարանում պահվող 7-րդ դարի Աստվածաշնչի` Վեհամոր Ավետարանի վրա: ՀՀ առաջին նախագահն իր առաջին երդումն արտասանեց աջ ձեռքը Սուրբ Գրքի վրա դրած։ Տեր-Պետրոսյանի երդման երկրորդ արարողության ժամանակ` 1996թ–ին, Հայաստանն արդեն Սահմանադրություն ուներ, և վերընտրված նախագահը երդվեց` ձեռքը միաժամանակ 2 գրքերի` Ավետարանի ու ՀՀ առաջին Սահմանադրության վրա դրած։
Այս ավանդույթը պահպանվեց 26 տարի ու այսօր, ըստ ամենայնի, կկիրառվի արդեն 8-րդ անգամ` ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման արարողության ժամանակ։

Լինել հավատարիմ ու անաչառ, առաջնորդվել համապետական ու համազգային շահերով

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։ Սա ՀՀ գործող Սահմանադրության պահանջն է։
Որպես կանոն նախագահի երդմնակալության ժամանակ պատվո պահակախմբի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով դահլիճ են բերվում պետական և հոգևոր խորհրդանիշները` ՀՀ դրոշը, նախագահի նստավայրում պահվող նախագահական իշխանության խորհրդանշանը, Սահմանադրական դատարանում պահվող Սահմանադրության մայր օրինակն ու Մատենադարանում պահվող Աստվածաշունչը։ Սա արդեն, ինչպես ասվեց, ավանդույթի ուժով ձևավորված ու պահպանվող արարողակարգն է։
Թե որքանով այն կպահպանվի կամ փոփոխությունների կենթարկվի այս անգամ, կախված է երդմնակալության արարողակարգի մերօրյա կազմակերպիչներից։

Առաջին նախագահի խորհրդականից մինչև 5-րդ նախագահ. վերադարձ Բաղրամյան 26

ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության նպատակով ԱԺ արտահերթ նիստն այսօր` մարտի 13-ին, կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ժամը 13։00–ին։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։
Վահագն Խաչատուրյանը 90-ականներից ի վեր համարվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: Խաչատուրյանը 2006թ.-ին ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ. եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Վահագն Խաչատուրյանը շատ վաղուց է համագործակցում Նիկոլ Փաշինյանի հետ․ քաղտեխնոլոգ
Լրահոս
0