00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն և Ուկրաինան փոխզիջման են գնում, նախագահները վերջնական փաստաթուղթ կստորագրեն. Պոդոլյակ

© SputnikՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը  - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2022
Բաժանորդագրվել
Բանակցությունները չեն դադարեցվում և անցնում են առցանց ձևաչափում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը որոշ մանրամասներ է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլից առաջ մասնակիցները հիմնական հարցերի քննարկումից հետո աշխատում են դրանց իրավաբանական ձևակերպման վրա։ Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ըստ նրա` բանակցությունների չորրորդ փուլը կկայանա համատեղ իրավաբանական ձևաչափերի մշակումից անմիջապես հետո։
«Դա կարող է լինել վաղը, վաղը չէ մյուս օրը։ Պարզապես հանդիպելու և զրուցելու կարիք, հավանաբար, արդեն չկա։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այդ հարցերն այժմ փորձում ենք իրավաբանական որոշակի ձևաչափի մեջ տեղավորել», – ասել է Պոդոլյակը։
Ուկրաինական կողմը, օրինակ, պնդում է մեխանիզմների նախնական ամփոփիչ ցանկում ներառել Ուկրաինայի տարածքում ավերածությունների հետ կապված փոխհատուցումը։
«Պետք է փոխհատուցման հստակ մեխանիզմներ նշվեն` ինչի և ում բյուջեի հաշվին այդ ամենը պետք է վերականգնվի», – նշել է նա։
Պոդոլյակը չի բացառել, որ այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ երրորդ երկրների մասնակցության անհրաժեշտություն կլինի, երկրներ, որոնք արդեն իսկ «ուղղակի կամ անուղղակի ձևով» ներգրավված են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։
Վերջնական փաստաթուղթը (հավանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտության համաձայնագիր), Պոդոլյակի կարծիքով, կստորագրեն երկու երկրների նախագահները։
«Ուկրաինայի նախագահը պնդում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմանի բանակցություններ անցկացնել, որոնց ժամանակ նրանք կկարողանան վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ որոշակի փոխզիջումների վերաբերյալ, բայց Ուկրաինայի շահերի տեսանկյունից, քանի որ Ուկրաինան է առավել տուժած երկիրն է։ Ստորագրությունները, ինչպես հասկանում եմ, հենց Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն են դնելու», – ենթադրել է բանակցողը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ հնարավոր է նաև երրորդ երկրների մասնակցության կարիք լինի։
«Այդ երկրները, որոնք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ գտնելու են հաշտության եզրերը, արդեն իսկ 100%–ով ներգրավված են խնդրին։ Այնտեղ նրանց որևէ կերպ լրացուցիչ ներգրավելու, ինչ–որ բան պատմելու անհրաժեշտություն չի լինի։ Նրանք ցանկացած պահի կարող են նստել բանակցային սեղանի շուրջ և միանգամից միանալ վերջնական աշխատանքին` նախնական ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում», – ընդգծել է Պոդոլյակը։
Զելենսկին Իսրայելի վարչապետին առաջարկել է ՌԴ–ի հետ բանակցությունները Երուսաղեմում անել
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։
Լրահոս
0