00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

355 ռուսաստանցի և ուկրաինացի ցանկանում են ՀՀ քաղաքացի դառնալ. դիմումներն ավելացել են

© SputnikԱնձնագրեր
Անձնագրեր - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստան եկած օտարերկրացիները չեն շտապում հաշվառվել։ Նրանք կարող են 6 ամիս ազատ բնակվել մեր երկրում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Փետրվարի 24-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՀՀ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից ընդհանուր առմամբ 355 դիմում են ստացել Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը։
Նրա խոսքով` դիմածներից 349–ը ՌԴ քաղաքացիներ են, 6–ը` Ուկրաինայի։
«Գերակշիռ մասն ազգությամբ հայեր են, հատուկենտ անձինք կարող են լինել, որ ազգությամբ հայ չեն, քանի որ տվյալ պահին ազգությամբ ոչ հայերի համար «ՀՀ քաղաքացիության մասին օրենքով» քաղաքացիություն ստանալու համար դիմելու իրավական հիմքերը 2-ն են. դրանցից մեկը պահանջում է 3 տարվա օրինական հիմունքներով մշտական բնակություն, իսկ ՀՀ քաղաքացու ամուսին լինելու դեպքում` 2 տարվա գրանցված ամուսնություն ու դրանից առնվան 1 տարին` մշտական բնակություն»,– մանրամասնեց վարչության պետը։
Այնպես որ, ներկա պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ նախկինում ունեցած այդ կարգավիճակը վերականգնելու ցանկություն են հայտնել ՀՀ–ից տարբեր ժամանակներում ՌԴ և Ուկրաինա արտագաղթած հայաստանցիները, որոնք իրադարձությունների բերումով դարձյալ վերադարձել են Հայաստան։
Մի՛ քնեք. ռուսաստանցի փորձագետը` հայ արտադրողի համար բացված նոր հնարավորությունների մասին
Ի դեպ, քաղաքացիություն ստանալու համար դիմածների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 40 տոկոսով։
«Մենք սովորաբար առանձին երկրներով դիմած անձանց հաշվառում չենք իրականացնում, սակայն տվյալ պահին մենք այս մոնիթորինգն իրականցնում ենք զուտ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված»,– ասաց Անձնագրային և վիզաների վարչության պետը։
Նույն պաշտնական վիճակագրության համաձայն` փետրվարի 24-ից մարտի 14-ը Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու համար Անձնագրային և վիզաների վարչություն են դիմել ՌԴ–ի 74 և Ուկրաինայի 11 քաղաքացիներ։
Այս պարագայում, ըստ Արա Մկրտչյանի, դիմողների թիվն այնքան էլ մեծ չէ, քանի որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները միության սահմաններում ունեն մինչև 6 ամիս ազատ բնակության իրավունք։ Հաշվառման պահանջը սկսում է գործել արդեն տվյալ երկրում գտնվելու կես տարին լրանալուց հետո։
«Եթե անձը դրանից հետո շարունակում է բնակվել ՀՀ–ում, որոշակի գործունեությամբ զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ»,– ասաց Մկրտչյանը։
Բացի այդ, ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատել նաև առանց կացության կարգավիճակի։ Դրա համար բավական է ունենալ ՀՀ–ում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր։
Դրա հիման վրա ՌԴ քաղաքացին հաշվառվում է ժամանակավոր բնակության հասցեով ու ստանում հանրային ծառայությունների համարանիշ` հարկային պարտավորությունները կատարելու ու աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության Պետռեգիստրի պետ Տաթև Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներն այստեղ արդեն բազմաթիվ ձեռնարկություններ են բացել։
Նրա խոսքով` միայն մարտի 7-ին ՌԴ քաղաքացիությամբ 81 անձ ՀՀ–ում ԱՁ է գրանցել այն դեպքում, երբ հունվարին ՌԴ քաղաքացիությամբ ԱՁ–ների քանակը ամբողջ ամսվա ընթացքում 21–ն է եղել։
ՀՀ ժամանող ռուսաստանցիներն, ըստ Մկրտչյանի, առավել հաճախ իրենց բիզնեսը գրանցում են որպես ԱՁ–ներ և ՍՊԸ–ներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։
Այդ ժամանակահատվածում էապես աճել է ՌԴ–ից ու Ուկրաինայից Հայաստան ժամանողների թիվը։
Լրահոս
0