00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլ ինչպե՞ս են լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները. Արման Թաթոյան

© Photo : Facebook / Արցախի Հանրապետության դատախազությունԱդրբեջանի ԶՈւ կողմից Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների արդյունքները
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների արդյունքները - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը հայտնում է, որ Արցախի գյուղերի հարևանությամբ թշնամին կուտակել է ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր, և այդ ամենն անում է ցուցադրաբար։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է։ Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով վերջին իրադարձություններին։
Թաթոյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիները մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են ՀՀ–ից Արցախ մտնող գազատարը և թույլ չեն տալիս վերանորոգել:
«Գազից, ջեռուցումից ու տաք ջրից (մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում) մտադրված զրկել են 100 000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հումանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային»,–գրում է նա։
Թաթոյանի խոսքով` ադրբեջանցիներն Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր, և այդ ամենն անում են ցուցադրաբար: Բացի այդ, նախկին ՄԻՊ-ը հիշեցնում է, որ ադրբեջանական ԶՈւ–երի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:
Այս ամենը, ըստ նրա, ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:
«Էլ ինչպե՞ս են լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ»,–հավելել է Թաթոյանը։
Նա հայտնել է նաև, որ իր այս հաղորդումներն ուղարկվում են միջազգային կառույցներին` այս շեշտադրումները ներառյալ:
Հիշեցնենք, որ մարտի 8-ից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Լրահոս
0