ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 4-րդ փաթեթը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկԵվրամիության դրոշ
Եվրամիության դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Եվրամիության դրոշ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՄ մշտական ներկայացուցիչները նաև համաձայնեցրել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումը, որը վերաբերում է Բելառուսին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր կայացած հանդիպման ընթացքում համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդում նախագահող ֆրանսիական առաքելությունը։

«Մշտական ներկայացուցիչները, միջազգային գործընկերների հետ համաձայնեցմամբ, հաստատել են պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որոնք ուղղված են այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ ագրեսիային, ինչպես նաև ռուսական տնտեսության մի շարք ոլորտներին», - նշված է Twitter-ում հրապարկված հաղորդագրության մեջ:

Մշտական ներկայացուցիչները նաև համաձայնեցրել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումը՝ պահանջելով կասեցնել Բելառուսի անդամակցության թեկնածության քննարկումը:
Հիշեցնենք` փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Եվրամիությունը որոշել է SWIFT-ից անջատել բելառուսական երեք բանկերի
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0