https://armeniasputnik.am/20220314/pashtvonakan-baqun-tvarkel-e-erevani-het-haraberutjunneri-kargavvorman-skzbunqnery-39742765.html
Պաշտոնական Բաքուն թվարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները
Պաշտոնական Բաքուն թվարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T16:01+0400
2022-03-14T16:01+0400
2022-03-14T16:11+0400
հայաստան
ադրբեջան
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_634f9dbea20ed8e77cfff8652bbeab1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք է նշել: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց արտաքին գործերի նախարարությունը։Համաձայն հայտարարության` Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։Մարտի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնեց, որ Հայաստանին հարաբերությունների կարգավորելու առաջարկ են ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Նա չմանրամասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, միայն ասաց, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_6760f4e03ae63d84bb756f69bda89ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բանակցություն
Պաշտոնական Բաքուն թվարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները
16:01 14.03.2022 (Թարմացված է: 16:11 14.03.2022) Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք է նշել: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց արտաքին գործերի նախարարությունը։
Համաձայն հայտարարության` Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.
ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,
ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,
պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը պատրաստ է
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
Մարտի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը
հայտնեց, որ Հայաստանին հարաբերությունների կարգավորելու առաջարկ են ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Նա չմանրամասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, միայն ասաց, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
Մարտի 14-ին
հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։