Պուտինը Ուկրաինայի թեման քննարկել է Իսրայելի վարչապետի հետ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել ֆոտոբանկԻսրայելի վարչապետն ու ՌԴ նախագահը
Իսրայելի վարչապետն ու ՌԴ նախագահը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Իսրայելի վարչապետն ու ՌԴ նախագահը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել ուկրաինացի զինվորականների նոր բարբարոսական ակցիայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ գործողության անցկացման շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել ուկրաինացի զինվորականների նոր բարբարոսական ակցիայի վրա` այսօրվա հրթիռային հարվածը Դոնեցկի կենտրոնական թաղամասին՝ կասետային զինամթերքի կիրառմամբ, ինչը բազմաթիվ զոհերի է հանգեցրել քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինը խոսել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցային գործընթացի մասին։
Իսրայելի վարչապետն էլ պատմել է մի շարք պետությունների ղեկավարների հետ ուկրաինական խնդիրների շուրջ վերջին շփումների մասին։
Դոնեցկի բնակելի թաղամասն այսօր առավոտյան հրետակոծության է ենթարկվել ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Հրապարակված տեսագրությունում երևում է այն պահը, երբ հրթիռն ընկնում է բնակելի թաղամասում։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի վրա «Տոչկա-Ու»–ով հրետակոծությունն իրականացվել է Կրասնոարմեյսկի շրջանից։
Դոնեցկում ուկրաինական զորքերի` «Տոչկա-Ու»-ով հարձակման հետևանքները` լուսանկարներով
Հրետակոծության հետևանքով զոհվել են 23 խաղաղ բնակիչ, ևս 28–ը ծանր վիրավորվել են, նրանց թվում երեխաներ կան։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ԴԺՀ 23 խաղաղ բնակիչների մահվան դեպքի առթիվ։
Դոնեցկում «Տոչկա-Ու» կիրառելը ռազմական հանցագործություն է. Կոնաշենկով
Լրահոս
0