00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջնագի՞ր, թե՞ հաշտության պայմանագիր. հայ-ադրբեջանական բանակցությունների թնջուկը

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիք
Գեղարքունիք - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Գեղարքունիք
Բաժանորդագրվել
Ադրբեջանն արդեն հրապարակել է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին հասցեագրած առաջարկությունների փաթեթը։ Փաստաթուղթը Երևանի շահերի տեսանկյունից բավական վիճելի է։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանը փաստացի միակողմանի զիջումների է գնում Ադրբեջանին, հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններն էլ նշանակում են, որ Երևանն ընդունում է Բաքվի վերջնագիրը, որը վերջինս փորձել է քողարկել չեզոք ձևակերպումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։
«Բաքվի վերջնագիրն ուղեկցվում է իրավիճակի մշտական լարումով և ռազմական ուժի կիրառմամբ, որպեսզի ստիպեն Երևանին ստորագրել այսպես կոչված հաշտության պայմանագիրը», – ասաց Միքայելյանը։ Մարտի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հրապարակեց ավելի վաղ Հայաստանին փոխանցված առաջարկությունների կետերը, որոնց մասին դեռ նախորդ շաբաթ խոսում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բաքուն հարաբերությունների կարգավորման համար հետևյալ սկզբունքներն է առաջարկում. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
Միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն։ Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից։ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Միքայելյանի կարծիքով` եթե Երևանը համաձայնի այս առաջարկներին, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ոչ թե հաշտության պայմանագրի, այլ կապիտուլյացիայի միակողմանի ակտի մասին, որը Երևանի կողմից նոր զիջումներ է ներառում։ Եթե Հայաստանը համաձայնի նշված պայմաններին, ապա Ադրբեջանն ամբողջովին իրենը կդարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այն կդառնա բացառապես Ադրբեջանի ներքին գործը։ «Ֆորմալ առումով ադրբեջանական առաջարկի տեքստը չեզոք տեսք ունի։ Բայց հարցեր այնուամենայնիվ մնում են։ Նախ, ինչպիսին պետք է լինի ԼՂ կարգավիճակը, և արդյոք այն ընդհանրապես Ադրբեջանի կազմից դուրս է գտնվելու։ Ես մտավախություն ունեմ, որ որևէ կարգավիճակի մասին խոսք չկա։ Եթե հայկական կողմը ոչ մի վերապահում և առարկություն չունի և դիմել է ԵԱՀԿ ՄԽ–ին բանակցությունների համար, ապա փորձ է արվում վերջնական փակելու Արցախի հարցը», – ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ օրակարգն այժմ արցախյան թեմայից անցում է կատարում հայ–ադրբեջանականին, ինչն անկասկած բացասական է Երևանի դիվանագիտության համար։ Դեռ առաջարկի կետերի հրապարակումից առաջ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին։ Նշվում էր, որ ՄԱԿ–ի կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային պակտի և Հելսինկյան Ամփոփիչ ակտի հիման վրա հաշտության պայմանագիր կնքելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով Երևանը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Միքայելյանի խոսքով` հրապարակվածից երևում է, որ անհայտ է ՀՀ սահմանամերձ տարածքների, այսպես կոչված` անկլավների ճակատագիրը։
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ
Նա ենթադրում է, որ բացի արդեն հայտնի ձևակերպումներից ակնհայտորեն գոյություն ունեն լրացուցիչ փաստաթղթեր և առաջարկներ, որոնց մասին դեռ չի խոսվում։ Ամեն դեպքում կետերը լուրջ պարզաբանումներ են պահանջում։ Հաշվի առնելով, որ կողմերի միջև դիվանագիտական խորհրդակցությունները ոչ երեկ են սկսվել, ոչ էլ այսօր, բոլոր այդ հարցերն արդեն քննարկվել են։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ իր հերթին կարծում է, որ հաշտության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բավական երկարատև գործընթաց են ենթադրում և բոլորովին չեն վերացնում ԼՂ–ում մարտական գործողությունների վերսկսման վտանգը։
Մեզ հետ զրույցում նա հավելեց, որ բանակցությունները բազմաթիվ վիճահարույց և հակասական հարցեր են պարունակում։ Ադրբեջանում քաջ գիտակցում են նաև, որ արագ լուծումներ չեն լինելու։ Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, Երևանը փորձում է հարցը տեղափոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ, իրեն «ալիբի» ապահովելու համար։ Հայկական կողմը հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործընթացը սկսելու ձգտումը թույլ չի տա Ադրբեջանին հետագայում մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ։ Սակայն Բոզոյանը դժվար է պատկերացնում բանակցությունները Մինսկի ձևաչափում` հաշվի առնելով Ռուսաստանի և մյուս համանախագահ երկրների` ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների որոշակի խզումը։
Խոսելով ռազմական սցենարի մասին` քաղաքագետը նշեց, որ այդ հարցում շատ բան կախված է Ուկրաինայում իրադարձությունների զարգացումից։ Հաշվի առնելով այն, որ ուկրաինական ճգնաժամը բավականին թուլացրեց աշխարհում ինքնորոշման համախոհների դիրքորոշումները, իսկ Ռուսաստանի գործողությունները համախմբեցին Արևմուտքին իր իսկ դեմ, Արցախում գործողություններ սկսել Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի։
Բաքուն կարծում է, որ եթե Ռուսաստանը թուլացնի իր դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ, ապա նա չի հանդգնի հակադրվել Արցախում ադրբեջանական ռազմական ծրագրերին։ Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանն այժմ սպասողական դիրք է ընդունել, քանի որ չգիտի` ինչով կավարտվեն Ուկրաինայում մարտական գործողությունները։ Սակայն բարենպաստ պայմաններ ի հայտ գալու պարագայում, Ադրբեջանը ռազմական սրման կգնա։
Լրահոս
0