00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Բայդենի, Բլինկենի և այլոց դեմ. Ռուսաստանի «սև ցուցակը»

© REUTERS / LEAH MILLISՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ հակընդդեմ ձեռնարկված քայլը «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի որդեգրած ծայրահեղ ռուսատյաց ուղղության» անխուսափելի հետևանքն է:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանն անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ղեկավարների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Ի պատասխան աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, մարտի 15-ից ռուսական «սև ցուցակում» փոխադարձության հիմքով ներառվում են նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ»,-ասված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հակընդդեմ արձագանքի կարգով ձեռնարկված քայլն անխուսափելի հետևանք է «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի որդեգրած ծայրահեղ ռուսատյաց ուղղության, վարչակազմ, որը ամերիկյան հեգեմոնիան պահպանելու հուսահատ փորձի ընթացքում, ամբողջ պարկեշտությունը մի կողմ նետելով, խաղադրույք է կատարել Ռուսաստանի զսպման վրա»։
«Ընդ որում, մենք չենք հրաժարվում պաշտոնական կապերի պահպանումից, եթե դրանք համապատասխանում են մեր ազգային շահերին, և անհրաժեշտության դեպքում կլուծենք այն խնդիրները, որոնք բխում են «սև ցուցակում» առկա անձանց կարգավիճակից բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու համար»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ՌԴ պատժամիջոցների ցուցակում 13 անձ կա
Ջոզեֆ Բայդեն (Joseph Robinette Biden)
Էնթոնի Բլինկեն (Anthony John Blinken)
Լլոյդ Օսթին (Lloyd James Austin III)
Մարկ Միլլի (Mark Alexander Milley)
Ջեյքոբ Սալիվան (Jacob Jeremiah Sullivan) - ԱՄՆ նախագահի օգնական ազգային անվտանգության հարցերով
Ոիլյամ Բյորնս (William Joseph Burns)- ԿՀՎ տնօրեն
Ջենիֆեր Փսակի (Jennifer Rene Psaki) – Սպիտակ տան մամուլի քարտուղար
Դալիփ Սինգհ (Daleep Singh) - Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ
Սամանտա Փաուեր (Samantha Jane Power) – Միջազգային զարգացման գործակալության տնօրեն
Հանթեր Բայդեն (Robert Hunter Biden)- ԱՄՆ նախագահի որդին
Հիլարի Քլինթոն (Hillary Diane Rodham Clinton) - ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու
Ադեվեյլ Ադեյեմո (Adewale Adeyemo) – ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ռեթա Ջո Լյուիս (Reta Jo Lewis) – Արտահանման-ներմուծման բանկի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ
«Մոտ ժամանակներս պատժամիջոցների ցանկը կընդլայնվի՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, օրենսդիրների, գործարարների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկման հաշվին, որոնք ռուսատյաց են կամ նպաստում են Ռուսաստանի նկատմամբ ատելության բորբոքմանը և սահմանափակիչ միջոցների ներդրմանը»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նշվում է, որ այդ գործողություններն իրականացվելու են երկրի տնտեսության պաշտպանության և կայուն զարգացման ապահովման համար ՌԴ կառավարության կողմից ֆինանսաբանկային և այլ ոլորտներում ընդունված լայնածավալ որոշումների հետ միասին:
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել. ցուցակում նաև Լուկաշենկոյի կինն է
Լրահոս
0