00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան

© Photo : official site of MFA of RA Министр иностранных дел РА Арарат Мирзоян дал интервью агентству "Анадолу"
Министр иностранных дел РА Арарат Мирзоян дал интервью агентству Анадолу - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը և իր տեսակետը հայտնել հայ–թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

«Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»,–ասել է Միրզոյանը։

Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։
«Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,–ընդգծել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ինքն Անթալիա է այցելել և մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ, կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։
Նա նշել է նաև, որ կարգավորման գործընթացը հարթ ընթանա և հասնեն դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։
Հարցին, թե որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար` Միրզոյանը պատասխանել է, թե մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթերից։ Նրա խոսքով` սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և ընդհանրապես տարածաշրջանում կայունության վրա։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։
Լրահոս
0