https://armeniasputnik.am/20220315/adrbejani-gvortsvoghutjunnery-petq-e-gnahatakan-stanan-arcakhi-mipy-dimel-e-eahk-mkhin-39780247.html
Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատական ստանան. Արցախի ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ–ին
Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատական ստանան. Արցախի ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ–ին
Նա իր դիմումում դիմել է նաև աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, իսկ մինչ այդ... 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T14:57+0400
2022-03-15T14:57+0400
2022-03-15T15:43+0400
արցախ
գեղամ ստեփանյան
ադրբեջան
կրակոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0a/35182162_0:39:1600:940_1920x0_80_0_0_1861738559774686772ea10c792e168e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքնորի պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որհերթական անգամ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրազեկելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Նա դիմել է նաև աշխարհի բոլոր երկրների ՄԻՊ–երին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։Արցախի ՄԻՊ–ը հիշեցրել է 2020 թվականի աշնանը ադրբեջանական ԶՈւ–ի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի, դրանից հետո էլ տարբեր մեթոդներով ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու, կրակելու մասին։Նա ընդգծել է` Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան, քանի որ այն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։Նա շեշտել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, ռազմագերիների խոշտանգմումն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք փաստագրվել են զեկույցներում ու ներկայացվել միջազգային կազմակերպություններին։Իրավիճակն Արցախի հատվածում կայուն լարված է. պաշտպանության փոխնախարարՍտեփանյանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ այդ ժամանակ ՄԻՊ առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չեն արձագանքել տեղի ունեցող հանցագործություններին։Դիմումում Ստեփանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։Նա շեշտում է` Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր Շուկա, Թաղավարդ համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են ադրբեջանական ԶՈւ–ի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։Արցախի ՄԻՊ–ը նաև հիշեցրել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որպեսզի մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման և կենսական կարևորության բազմաթիվ հումանտար այլ խնդիրներ։Հիշեցնենք` մարտի 10-ին Արցախի Ազգային ժողովը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին` պահանջելով սանձել Ադրբեջանի հանցավոր արարքները։ Հայտարարությամբ նրանք նաև խստիվ դատապարտում էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0a/35182162_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8532c0ccc0400ac77b6acb27a8166dee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, գեղամ ստեփանյան, ադրբեջան, կրակոց
արցախ, գեղամ ստեփանյան, ադրբեջան, կրակոց
Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատական ստանան. Արցախի ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ–ին
14:57 15.03.2022 (Թարմացված է: 15:43 15.03.2022) Նա իր դիմումում դիմել է նաև աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, իսկ մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ–ին դիմել էր նաև Արցախի ԱԺ–ն։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքնորի պաշտպան Գեղամ Ստեփանյանը
Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որհերթական անգամ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրազեկելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։
Նա դիմել է նաև աշխարհի բոլոր երկրների ՄԻՊ–երին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։
Արցախի ՄԻՊ–ը հիշեցրել է 2020 թվականի աշնանը ադրբեջանական ԶՈւ–ի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի, դրանից հետո էլ տարբեր մեթոդներով ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու, կրակելու մասին։
Նա ընդգծել է` Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան, քանի որ այն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
«Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք` ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա, հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»,– իր դիմումի մեջ նշել է Ստեփանյանը։
Նա շեշտել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, ռազմագերիների խոշտանգմումն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք փաստագրվել են զեկույցներում ու ներկայացվել միջազգային կազմակերպություններին։
Ստեփանյանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ այդ ժամանակ ՄԻՊ առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չեն արձագանքել տեղի ունեցող հանցագործություններին։
Դիմումում Ստեփանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։
«Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել, կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում` մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ»,– հայտնել է Ստեփանյանը։
Նա շեշտում է` Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր Շուկա, Թաղավարդ համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են ադրբեջանական ԶՈւ–ի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։
Արցախի ՄԻՊ–ը նաև հիշեցրել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որպեսզի մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման և կենսական կարևորության բազմաթիվ հումանտար այլ խնդիրներ։
Հիշեցնենք` մարտի 10-ին
Արցախի Ազգային ժողովը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին` պահանջելով սանձել Ադրբեջանի հանցավոր արարքները։ Հայտարարությամբ նրանք նաև խստիվ դատապարտում էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։