Բլինկենը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

© REUTERS / Chris J Ratcliffe / Pool via REUTERS / File PhotoԷնթոնի Բլինկեն
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բլինկենը նախօրին հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանին վերաբերող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ալիևը և Բլինկենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսով զրուցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Փաշինյանն ու Բլինկենն անդրադարձել էին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Լրահոս
0