https://armeniasputnik.am/20220315/iravitshakn-arcakhi-hatvatsum-kajun-larvats-e-pashtpanutjan-pvokhnakharar-39774032.html
Իրավիճակն Արցախի հատվածում կայուն լարված է. պաշտպանության փոխնախարար
Իրավիճակն Արցախի հատվածում կայուն լարված է. պաշտպանության փոխնախարար
Հայկական կողմը բանակցությունների միջոցով փորձում է չեզոքացնել հնարավոր սադրանքների ու էսկալացիայի խնդիրը։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T13:40+0400
2022-03-15T13:40+0400
2022-03-15T13:49+0400
արցախ
արման սարգսյան
լեռնային ղարաբաղ
սահման
կրակոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/10/25775294_0:85:1600:985_1920x0_80_0_0_f114f3cea9e03a33112013e63a0204c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Վերջին շրջանում հայ–ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն լարված է։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր Արցախում. ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։Մարտի 8-ի գիշերը Հայաստանից Արցախ գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով բանակցել են ադրբեջանական կողմի հետ։Կոմունալ ծառայությունները դեռևս չեն կարողացել վերացնել վթարը, քանի որ այս հատվածը վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, վերջիններս դեռ թույլ չեն տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։Մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ. պաշտպանության փոխնախարար
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/10/25775294_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a8a4d052ca017904ec331d99c6765281.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, արման սարգսյան, լեռնային ղարաբաղ, սահման, կրակոց
արցախ, արման սարգսյան, լեռնային ղարաբաղ, սահման, կրակոց
Իրավիճակն Արցախի հատվածում կայուն լարված է. պաշտպանության փոխնախարար
13:40 15.03.2022 (Թարմացված է: 13:49 15.03.2022) Հայկական կողմը բանակցությունների միջոցով փորձում է չեզոքացնել հնարավոր սադրանքների ու էսկալացիայի խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Վերջին շրջանում հայ–ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն լարված է։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։
«Մարտի 13-ի, 14-ի գիշերվանից ու այսօր մենք, թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված, հատկապես Արցախի հատվածում։ Ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների և այլ գործողություների միջոցով հնարավոր սադրանքների, հնարավոր էսկալացիաների խնդիրներ չծագեն»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր Արցախում. ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։
Մարտի 8-ի գիշերը Հայաստանից Արցախ գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով բանակցել են ադրբեջանական կողմի հետ։
Կոմունալ ծառայությունները դեռևս չեն կարողացել վերացնել վթարը, քանի որ այս հատվածը վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, վերջիններս դեռ թույլ չեն տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։