00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կդանդաղեցնեն Հայաստանում տնտեսական աճի տեմպը

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Մարտին Գալստյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի բացառում, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականության խստացման անհրաժեշտություն լինի։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՌԴ–ի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանում կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտի Գալստյանը։
«Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին։ Ամբողջական պահանջարկն իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման և արտաքին պահանջարկի թուլացան ազդեցությունները»,– ասաց Գալստյանը։
Փոխարենն ակնկալվում են դրական ազդեցություններ զբոսաշրջության ոլորտում։
Առկա քաղաքական ու տնտեսական անորոշությունները, սակայն, ԿԲ նախագահի դիտարկմամբ, արդեն իսկ հանգեցրել են գնաճի ու գնաճային սպասումների։ Դրանց ազդեցությունը մեղմելու համար էլ ԿԲ–ը որոշել է ավելացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1.25 տոկոսով։
Ընդ որում, ԿԲ նախագահը հայտարարեց, որ չի բացառվում, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականության խստացման անհրաժեշտություն լինի։
«Նման քաղաքականության արդյունքում 12- ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում (2022-ի տարեվերջին– խմբ.) կմոտենա կանխատեսվող 4 տոկոս ցուցանիշին»,– ասաց Գալստյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի:
ԿԲ–ի այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակով։
Նշենք, որ վերաֆինանսավորման ամենաբարձր տոկոսադրույքը ՀՀ–ում արձանագրվել է 2015 թվականի հունիսին` 10.5% -ի չափով։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է` ելնելով երկրում առկա տնտեսական վիճակից և գնաճի մակարդակից:
Հակառուսական պատժամիջոցները սպանում են Եվրոպայի տնտեսությունը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն առևտրային բանկերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքն է, որի միջոցով ԿԲ–ը կարող է թանկացնել կամ էժանացնել վարկերը` համապատասխանաբար ավելացնելով կամ նվազեցնելով վարկավորման նկատմամբ պահանջարկը ու դրանով նաև ազդելով գնաճի վրա։
Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս ԿԲ–ին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում։
Լրահոս
0