00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռումինիայում ընկած ԱԹՍ–ն թռել էր Ուկրաինայից. Ռումինիայի ՊՆ

© Photo : official site of the Ministry of National Defence of RomaniaՌումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն
Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվել
Խորվաթիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Ռումինիայի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Անօդաչու թռչող սարքը, որն ընկել է Ռումինիայի տարածքում, եղել է հետազոտական և թռել է Ուկրաինայից։ Տեղեկությունը լրատվամիջոցներին ասել է Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն։
Նախարարը հայտնել է, որ ռումինական կողմը կապ է հաստատել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ և նրանք նույնպես փորձում են պարզել, թե որտեղից է գործի դրվել անօդաչու թռչող սարքը։
«... Հասկանալի է, որ սա անօդաչու թռչող սարք է, որը թռել է իրենց տարածքից՝ մոտավորապես Կարպատների շրջանից, քանի որ այն չունի թռիչքի մեծ ինքնավարություն»,- մեկնաբանել է նախարարը։
Դինկուն ընդգծել է, որ խոսքը ոչ շատ մեծ հետազոտական- հետախուզական ապարատի մասին է։ Անօդաչու թռչող սարքը եղել է առանց պայթուցիկի, ընկել է թավուտների մեջ, իսկ հետո երեխաները գտել են այն ու բերել գյուղ։
«Սարքը վտանգավոր չէր։ Խորհրդային արտադրության է, չի օգտագործվել բանակի սպառազինության մեջ և այս պահին էլ չի օգտագործվում, 1989 թվականից հետո շահագործումից հանվել է»,- հավելել է նա։
Ավելի վաղ ռումինացի նախարարը փորձել էր «ռուսական հետք» գտնել այս պատմության մեջ՝ ասելով, որ անօդաչու թռչող սարքը «կարող էր օգտագործվել ռուսների կողմից որպես քարոզչության տարր՝ տեղի բնակիչների մոտ տագնապ առաջացնելու համար»։
Նախօրեին անօդաչու թռչող սարքն ընկել էր Ռումինիայում ՝ Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա։ Վթարի ենթարկված ԱԹՍ - ն հայտնաբերվել էր մասնավոր տնային տնտեսության տարածքում ՝ Դումիտրա գյուղում։ Անօդաչուն եղել է առանց ճանաչողական նշանների։
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում երկրորդ անօդաչու թռչող սարքի կործանումն է։ Անցած շաբաթ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անօդաչու թռչող սարք էր ընկել։ Միջադեպի հիմնական վարկածը նույնպես կապված էր Ուկրաինայի հետ։ Ենթադրաբար խոսքը խորհրդային արտադրության Տու-141 «Ստրիժ» անօդաչու թռչող սարքի մասին էր։ ԱԹՍ-իընկնելու և դրան հաջորդած պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի մեքենաներ, սակայն տուժածներ չկան։
Լրահոս
0