00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել. Լավրովը խոսել է Իրանի հետ համագործակցության մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին
Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին
 - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանը կընդգլայնի համագործակցությունն Իրանի հետ նույնիսկ ոչ լեգիտիմ պատժամիջոցների պայմաններում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին։
Լավրովը նշել է, որ հանդիպման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը: Կողմերն ապրանքաշրջանառության կայուն աճ են արձանագրել։ Չնայած պահպանվող ոչ լեգիտիմ պատժամիջոցներին ու կորոնավիրուսի համավարակին, անցյալ տարի այն աճել է գրեթե 82 տոկոսով ու գերազանցել 4 մլրդ դոլարի նշագիծը:
Ռուս նախարարի խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնից գրավոր երաշխիքներ է ստացել, որ պատժամիջոցները չեն ազդի Թեհրանի հետ համագործակցության վրա: Այդ երաշխիքները ներառված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման մասին բուն պայմանավորվածության տեքստում:
«Այդ տեքստերում ապահովվել է ԳՀՀԾ-ով նախատեսված բոլոր նախագծերի ու գործունեության ուղղությունների հուսալի պաշտպանությունը, ներառյալ մեր ընկերությունների, մասնագետների անմիջական միացումը, այդ թվում՝ նրանց համագործակցությունը մեր փոխգործակցության այնպիսի առաջատար նախագծի շուրջ, ինչպիսին է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը դրա հետ կապված բոլոր ծրագրերի համատեքստում», - ասել է Լավրովը:
Իրանի արտգործնախարարն իր հերթին ևս հաստատել է, որ կողմերը պայմանավորվել են զարգացնել գործընկերությունը:
«Մենք պայմանավորվել ենք կանգ չառնել ձեռք բերվածի վրա ու ավելացնել գործարար կապերը, այդ թվում՝ նպաստել դրանց որակի բարձրացմանը, ներառյալ միջտարածաշրջանային մակարդակը։ Եվ մենք վստահ ենք (ու դա հաստատել ենք պարոն նախարարի հետ), որ ոչ մի ոչ լեգիտիմ պատժամիջոցներ չեն խանգարի մեր առաջընթացին», – ասել է Աբդոլլահիյանը։
Իրանի արտգործնախարարը հրավիրել է ռուս գործընկերոջը Թեհրան այցելել։ Լավրովը նշել է, որ հրավերն ընդունվել է, մոտ ժամանակներս այցի ժամկետները կհամաձայնեցվեն:
Լրահոս
0