00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա խփելու է մեր տնտեսությանը. Ասատրյանը գնաճը զսպելու ԿԲ–ի քայլերն արդյունավետ չի համարում

© Sputnik / Aram NersesyanԲագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյան - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Բագրատ Ասատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԲ նախկին նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցների հնարավոր տնտեսական հետևանքները մեղմելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով` ԿԲ–ը գնաճը չի զսպելու, փոխարենը ավելի մեծ վնաս է հասցնելու ՀՀ տնտեսությանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը գործող 8 տոկոսի փոխարեն 9.25 տոկոս սահմանելու մասին ԿԲ-ի երեկվա որոշումը։
Նրա համոզմամբ` փողի նկատմամբ պահանջարկն իջեցնելով գնաճը զսպելու ԿԲ–ի փորձն արդյունավետ չէ։

«Սա դասական գործիք է ու ԿԲ–ն գնում է դասական ճանապարհով։ Բայց, ճիշտն ասած, ես շատ ոգևորված չեմ, որովհետև մի խնդիր կա. ներկայիս ու առաջիկայում սպասվող գնաճը ո՛չ փողի գործոնով, ո՛չ մոնետար գործոններով պայմանավորված երևույթ չէ, այլ հիմնականում, այսպես ասած, ներմուծվող երևույթ է` պայմանավորված արտաքին շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով։ Եվ ԿԲ-ի այս վարվելակերպը շատ ավելի խփելու է մեր տնտեսությանը, տնտեսական ակտիվությանը»,– ասաց Ասատրյանը։

Նրա համոզմամբ` ստեղծված իրավիճակում իշխանությունը պետք է գնար ճիշտ հակառակ ուղղությամբ` տնտեսական ակտիվությունը ճնշելու փոխարեն այն խթանելու։ Բացի այդ, կառավարության անելիքը ստեղծված իրավիճակում, ըստ ԿԲ նախկին նախագահի, պետք է լինի հասարակության առավել խոցելի խավի պաշտպանությունը։
«Այսօր պետք է գիտակցել, որ գոնե կարճաժամկետ, միջնաժամկետ հատվածում մենք գործ ենք ունենալու բարձր գնաճային ճնշումների հետ։ Եվ այդ ժամանակահատվածի համար առաջնայնություն պետք է ստանա տնտեսական աճը, տնտեսական ակտիվությունը։ ԿԲ–ն էլ պետք է իր քաղաքականության մեջ կարճ ժամանակահատվածում` 1-2 տարիների ընթացքում գիտակցեր, որ այսպես է լինելու ու ոչ թե ավանդական գործիքներով փորձեր լուծումներ տալ»,– կարծում է ԿԲ նախկին նախագահը։
Ինչ վերաբերում է ՌԴ–ից ու Ուկրաինայից Հայաստան տեղափոխված բիզնեսին ու ՀՀ տնտեսության վրա դրա հնարավոր դրական ազդեցությանը, Բագրատ Ասատրյանը կարծում է, որ իրավիճակային այդ տեղաշարժը չի կարող երկարատև էֆեկտ ունենալ։ Ուստի կառավարությունն էլ պետք է աշխատի և ոչ թե սպասի, թե ստեղծված իրավիճակում ինչ կարող է ստանալ։
ԿԲ–ն Հայաստանից տարադրամի արտահոսքը սահմանափակելու անհրաժեշտություն չի տեսնում
«Եթե ռազմական գործողություններով կամ պատժամիջոցներով պայմանավորված տեղաշարժ լինի, այն կարճատև է լինելու, ժամանակավոր, ու արդյունավետությունն էլ` ցածր,– ասաց Ասատրյանը,– Հայաստանը պետք է մտածի, թե ինչ առավելություններ կարող է առաջարկել այս կամ այն բիզնեսի ոլորտների ներկայացուցիչներին, որ գան այստեղ երկարատև աշխատեն, իրենց ապագան այստեղ տեսնեն»։
Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 15–ի նիստում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի:
ԿԲ–ի այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակով։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով որոշումը, ասել էր, որ նման քաղաքականության արդյունքում տարվա ընթացքում սպասվող գնաճն աստիճանաբար կնվազի ու 2022-ի վերջում կմոտենա 4 տոկոս ցուցանիշին։
Նշենք, որ վերաֆինանսավորման ամենաբարձր տոկոսադրույքը ՀՀ–ում արձանագրվել է 2015 թվականի հունիսին` 10.5% -ի չափով։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է` ելնելով երկրում առկա տնտեսական վիճակից և գնաճի մակարդակից:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը առևտրային բանկերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքն է, որի միջոցով ԿԲ–ը կարող է թանկացնել կամ էժանացնել վարկերը` համապատասխանաբար ավելացնելով կամ նվազեցնելով վարկավորման նկատմամբ պահանջարկը ու դրանով նաև ազդելով գնաճի վրա։
Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս ԿԲ–ին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում։
Մարտի 2-ից սկսած ՀՀ բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել. ԿԲ
Լրահոս
0