00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ում քննարկել են առցանց արտահանման օրենքը

© Photo : Provided by Vadim AvanesovՀայկական պահածոներ Բելառուսի խանութներից մեկում
Հայկական պահածոներ Բելառուսի խանութներից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Հայկական պահածոներ Բելառուսի խանութներից մեկում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտահանվող ապրանքների համար տուրքով չգանձվող շեմը բարձրացվել է 100.000–ից և հասցվել մինչև 1 մլն դրամ, սակայն արտահանողները նախկինի պես պարտավոր են աշխատանքը խիստ դժվարացնող մի շարք փաստաթղթեր լրացնել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մինչև 1 մլն դրամ արժողությամբ ապրանքների արտահանումը չի հարկվի։ «Պետական տուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։
15 հազար դրամ տուրքը ոչ թե ֆիսկալ, այլ զուտ ընթացակարգային բնույթ է կրում, և գանձվում է սահմանին արտահանման ժամանակ ապրանքը ստուգելու դիմաց։ Նախկինում դրանից ազատված էին մինչև 100 հազար դրամ արժողությամբ ապրանքները, այժմ այդ շեմը բարձրացվել է տասն անգամ ու հասցվել 1 մլն դրամի։
Օրինագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ նախագիծը նախևառաջ մշակվել է առցանց պատվերներով արտահանումը խթանելու համար։
Սակայն առցանց հարթակներում ապրանքը ներկայացնող ընկերությունները տարբեր երկրներից 1-2 հատ ապրանքի պատվեր են ստանում (կամ նույնիսկ պատվերներ փոքր խանութների համար)։ Օրինակ, արտադրողը կարող է առցանց հարթակից մի պատվեր ստանալ Ամերիկայից, մյուսը` Գերմանիայից, երրորդը` Հունաստանից։ Սակայն եթե ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի (օրինակ` գինու 15-20 շշի կամ մեկ ոսկերչական իրի) համար ստիպված լինի 30 դոլար տուրք վճարել (այն դեպքում, երբ խմբաքանակն արժե, ասենք, 200-300 դոլար), վաճառքների մասին կարելի է մոռանալ։
Նախարարը հավելել է, որ օրինագծի համար ազդակ է հանդիսացել հայկական Volterman ընկերության մենեջերների հետ զրույցները։ Ընկերությունը «խելացի» դրամապանակներ է արտադրում (էլեկտրոնային գործառույթներով) և արտահանում դրանք աշխարհի տասնյակ երկրներ։ Հայկական չափանիշներով վաճառքի ընդհանուր ծավալներն այդքան էլ փոքր չեն, բայց, բայց հիմնականում դրանք հատով են վաճառվում, առցանց հարթակների միջոցով։
Արդյունքում բյուջեի եկամուտները կկրճատվեն 100 մլն դրամով։ Քերոբյանը նշեց, որ ամբողջ բյուջեի մասշտաբների համեմատ (1.8 տրիլիոն դրամ) դա չնչին գումար է։
«Դրա փոխարեն մեր փոքր բիզնեսը արտահանման համար լավ հնարավորություններ կստանա, և ոչ միայն փոքրը, չէ՞ որ խոշոր բիզնեսը ևս կարող է վաճառք իրականացնել առցանց հարթակների միջոցով. այսօր աշխարհը դրան է գնում», – նշել է նախարարը։
Միևնույն ժամանակ, խոսելով ապրանքների համեմատաբար մեծ խմբաքանակների արտահանման մասին, պետք չէ մտահոգվել, որ արտահանողը մեկ բեռը տասի կբաժանի` այն մեկ միլիոնի տակ անցկացնելու համար։
«Պատկերացրեք, թե ինչ միջոցներ ստիպված կլինեն ծախսել մեկ պայմանագրի և մեկ ապրանքագրի փոխարեն տասը ձևակերպելու համար, և կհասկանաք, որ ավելի շատ կծախսեք», – հավելել է Քերոբյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Volterman ընկերության հիմնադիր Ազատ Թովմասյանը նկատեց, որ տվյալ տուրքի չեղարկումը կօգնի, սակայն չի լուծի բոլոր հարցերը։
«Մեր կողմից դրսում վաճառվող յուրաքանչյուր «խելացի» դրամապանակի համար, իսկ մենք որպես կանոն՝ առցանց հարթակների միջոցով ենք վաճառում, մենք դեռ այնքան փաստաթուղթ ենք ստիպված լինում ձևակերպել, որ դա առանձին զրույցի թեմա է, առավել ևս, որ դա միայն մեր խնդիրը չէ, այլ վերաբերում է նաև մյուս արտադրողներին», – հավելել է նա։
Նշենք, որ Հայաստանում դեռ շրջանառվող հնացած կանոնների շարքում շարունակում է գործել (համենայն դեպս թղթի վրա) հարկային ծառայությանը գնորդի հետ կնքած պայմանագիր կամ համաձայնագիր ներկայացնելու պահանջը։
1990-ականներին և նույնիսկ 2000-ականներին այն կարող էր հիմնավորված լինել, բայց այսօր, առցանց առևտրի զարգացման հետ մեկտեղ, այն հետևյալ ընթացակարգն է պահանջում. հայաստանցի գնորդը պետք է էլեկտրոնային նամակ ուղարկի (կոնկրետ ապրանքը գնելու և իր տվյալների նկարագրությամբ) արտադրող ընկերության գլխավոր տնօրենի անունով։ Այնուհետև հայ արտադրողը պետք է տպի այդ նամակը և ներկայացնի հարկային ծառայություն։ Բացի այդ, վաճառվող ապրանքի յուրաքանչյուր միավորին պետք է սերտիֆիկատ կցվի ծագման երկրի վերաբերյալ (նույնիսկ եթե ընդունող երկիրն ու գնորդը նման հարցում չեն արել)։
Եվ վերջապես, էլեկտրոնային ապրանքների դեպքում շարունակում է մնալ հատուկ նշանակության ապրանքների ստուգման խնդիրը։
Սակայն այս պահանջն էլ այնքան է ուռճացվել, որ մաքսային ծառայությունների աշխատակիցները պահանջում են իրավասու մարմինների փորձաքննությանը հանձնել նույնիսկ այնպիսի էլեկտրոնիկա, որն արդեն վաղուց լայն օգտագործման ապրանք է հանդիսանում (օրինակ, հասարակ տպագիր տպատախտակները)։
Լրահոս
0