00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ. մարզպետը ներկայացրել է իրավիճակը

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդ
Ներքին Հանդ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզպետ Ռոբերտ ՂուկասյանըSputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել Սյունիքի սահմանից ու տեղակայվել Ներքին Հանդ գյուղի տարածքում` խմելու ջրի աղբյուրի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` մեկնաբանելով լուրերը, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել ՀՀ տարածքում ու տեղակայվել է գյուղի խմելու ջրի աղբյուրի մոտ։
«Իրականում այդպես չէ, խմելու ջուրը` ջրագիծը, ճիշտ հակառակ ուղղությամբ է գալիս»,– ասաց մարզպետը` շեշտելով, որ խմելու ջրի ջրագծի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու որևէ վտանգ այս պահին չկա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատեց ՀՀ ՊՆ պարզաբանումը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈւ–ն 2021թ–ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։
«Վերադարձել են, որպեսզի թարմացումներ կատարեն»,– ասաց Ղուկասյանը։
Հարցին, թե արդյո՞ք տվյալ տարածքը ՀՀ ինքնիշխան տարածքի ու ՀԽՍՀ մաս է կազմում, մարզպետը զերծ մնաց պատասխանելուց։ Սյունիքի մարզպետն անպտասխան թողեց նաև հարցը, թե երբ է ադրբեջանական ԶՈւ–ն ընդհանրապես տեղակայվել գյուղի` ինչպես գյուղացիներն են պնդում` արոտավայրերի ու գերեզմանատան հատվածում։
Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ այդ մանրամասներն արդեն փակ քննարկման հարցեր են և գուցե հրապարակման ոչ ենթակա։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցից հետո Սյունիքի մարզպետը շտապեց մարզպետարան, որտեղ նախատեսված է մարզի ու համայնքի ղեկավարության հանդիպում– քննարկումը պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Մինչ այդ նրանք այսօր ժամանել էին Ներքին Հանդ` տեղում իրավիճակին ծանոթանալու և գյուղի բնակիչների հետ զրուցելու համար։
Հիշեցնենք` մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ։
Նա նշել էր, որ ադրբեջանցի զինվորականները նախկինում տեղակայված են եղել խորհրդային տարիների սահմանագծի երկայնքով, իսկ այժմ նրանք առաջ են շարժվել՝ դիրքավորվելով հին գյուղի մոտ, որտեղ գյուղի ներկայիս արոտավայրերն են ու խմելու ջրի աղբյուրը։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում տարածեց` հայտարարելով, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրերն ապատեղեկատվություն են։
«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել էր պաշտպանական գերատեսչությունը:
Նշվում էր, որ ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում են իրենց առջև դրված խնդիրները, այդ թվում նաև մշտադիտարկում ադրբեջանական ԶՈւ–ի ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։
Լրահոս
0